Karevorinfo  Իրադարձություններ  161

ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների 6-րդ փաթեթի քննարկումները շարունակվում են՝ Հունգարիայի ընդդիմադիր կեցվածքի պատճառով

18:45 երկուշաբթի, 09 մայիսի, 2022 թ.
ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների 6-րդ փաթեթի քննարկումները շարունակվում են՝ Հունգարիայի ընդդիմադիր կեցվածքի պատճառով

ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների 6-րդ փաթեթի քննարկումները շարունակվում են, քանի որ Բուդապեշտը սպառնում է դեմ քվեարկել փաթեթին՝ «մինչև Հունգարիայի էներգետիկ անվտանգության խնդրին լուծում չգտնվի»։ Այս մասին հայտարարել է ԵՄ խոսնակ Դանիել Ֆերրին, գրում է CNN-ը։

«Հունգարիան չի քվեարկի Բրյուսելի մեկ այլ պատժամիջոցների փաթեթի օգտին, քանի դեռ Հունգարիայի էներգետիկ անվտանգության լուծումը չգտնվի»,- ասել է Հունգարիայի կառավարության խոսնակ Զոլտան Կովաչը։

Իր հերթին, Բուլղարիայի փոխվարչապետ Ասեն Վասիլևն ազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ Բուլղարիան չի աջակցի Ռուսաստանի դեմ Եվրամիության նոր պատժամիջոցներին, եթե իր երկիրը չստանա  փոխհատուցում ռուսական նավթի արգելքից հրաժարվելու դիմաց։

Նա նաև նշել էր, որ համաձայնություն կա պատժամիջոցների նախագծի շատ կետերի շուրջ՝ բացառությամբ ռուսական նավթի դեմ պատժամիջոցներին: Ըստ Վասիլևի՝ մի քանի երկրներ, այդ թվում՝ Հունգարիան, Սլովակիան և Չեխիան, դեռևս խնդիրներ ունեն ռուսական նավթի դեմ առաջարկվող վերջին պատժամիջոցների հետ կապված։

Էմմա Չոբանյան