Karevorinfo  Իրադարձություններ  283

Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքին հաջորդած ծեծկռտուքի դեպքով նյութեր են նախապատրաստվում

18:10 երկուշաբթի, 09 մայիսի, 2022 թ.
Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքին հաջորդած ծեծկռտուքի դեպքով նյութեր են նախապատրաստվում

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է թե ինչպես են մի խումբը մարդիկ հարձակվում և սկսում հարվածներ հասցնել տարեց մարդկանց։ Դեպքի առնչությամբ Ոստիկանությունում արդեն իսկ նյութեր են նախապատրաստվում, տեսանյութերն ուսումնասիրվում են։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Factor.am-ի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Գյումրիի Երևանյան խճուղու կանգառներից մեկում։ Իրավապահները փորձում են պարզել հանգամանքները։

Հիշեցնենք՝ երեկ Գյումրիու Թատերական հրապարակում տեղի էր ունեցել ընդդիմադիր ուժերի հանրահավաքը։ Այն մեկնարկել էր ուշացումով, քանի որ ընդդիմադիրների երթը Հոռոմ գյուղի խաչմերուկում արգելակվել էր. շիրակցի գերիների մի խումբ հարազատներ փակել էին ճանապարհը՝ թույլ չտալով ավտոշարասյան տեղաշարժը։ Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման» աերոնկարահանման՝ 14:23-ի դրությամբ Թատերական հրապարակում գտնվել է շուրջ 1150 մարդ:

Ռոզա Վարդանյան