Karevorinfo  Իրադարձություններ  101

Պուտինը միջազգային վճարումների նոր մեխանիզմներ ստեղծելու համար աշխատանքային խումբ է ստեղծել

22:10 երկուշաբթի, 09 մայիսի, 2022 թ.
Պուտինը միջազգային վճարումների նոր մեխանիզմներ ստեղծելու համար աշխատանքային խումբ է ստեղծել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծել՝ արժույթի կարգավորման և միջազգային հաշվարկների ոլորտում նոր մեխանիզմներ մշակելու համար։ Համապատասխան հրամանը հրապարակվել է երկուշաբթի իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, գրում է ՏԱՍՍ-ը:

Հաստատվել է նաև աշխատանքային խմբի կազմը․ այն գլխավորելու է ՌԴ նախագահի օգնական Մաքսիմ Օրեշկինը։

Փաստաթղթի համաձայն՝ նոր աշխատանքային խմբի հիմնական խնդիրներից է Ռուսաստանի Դաշնության և բարեկամ երկրների գործընկերների միջև վճարումների ենթակառուցվածքի ձևավորման պլանի մշակումը, «այդ թվում՝ ռուսական ռուբլով կամ այդ պետությունների ազգային արժույթներով»:

Նույնը վերաբերում է ոչ բարեկամ երկրների գործընկերների հետ վճարումների ենթակառուցվածքի ձևավորմանը, այդ թվում՝ ռուսական ռուբլով։ Աշխատանքային խումբը կաշխատի նաև արժույթի կարգավորման միջոցառումների մշակման ուղղությամբ՝ «արտարժույթի շուկայում գործարքների առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունն ապահովելու նպատակով» և մի շարք այլ հարցերի շուրջ։

Տաթև Ֆռանգյան