Karevorinfo  Իրադարձություններ  148

ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը ժամանել է Օդեսա

17:20 երկուշաբթի, 09 մայիսի, 2022 թ.
ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը ժամանել է Օդեսա

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ժամանել է Օդեսա։ Այս մասին նա հայտնել է թվիթերյան գրառմամբ՝ նշելով, որ այնտեղ որոշել է նշել Եվրոպայի օրը, քանի որ նույնիսկ Պուշկինն է նշել Օդեսայի եվրոպական ոգին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Իսկ այսօր ուկրաինացիները պատսպարում են հուշարձանները գնդակներից ու հրթիռներից և պաշտպանում իրենց ազատությունը ռուսական ագրեսիայից։ Դուք մենակ չեք։ ԵՄ-ն ձեզ հետ է»,- գրել է նա Թվիթերում:

Դեռ ապրին Միշելն այցելել էր Բուչա՝ ռուսական ներխուժման հետևանքներին ծանոթանալու։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նրա հետ այս անգամ խոսել է տեսակապի միջոցով։

«Ես բարձր եմ գնահատում Եվրոպական խորհրդի նախագահի խիզախ դիրքորոշումը և նրա ներկայությունը Օդեսայում։ Ես երախտապարտ եմ ԵՄ-ի կողմից մեր երկրին շարունակական աջակցության համար շատ ոլորտներում»,- գրել է Զելենսկին։

Էմմա Չոբանյան