Karevorinfo  Իրադարձություններ  144

Իրանի էներգետիկայի նախարարը կժամանի Հայաստան

17:25 երկուշաբթի, 09 մայիսի, 2022 թ.
Իրանի էներգետիկայի նախարարը կժամանի Հայաստան

Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը կժամանի Երեւան՝ մասնակցելու հայ-իրանական տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նիստին, որը տեղի կունենա մայիսի 10-11-ը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «mehrnews»-ը:

Հանձնաժողովը կքննարկի մի քանի թեմաներ, ներառյալ առեւտուրը եւ հաշվանցումը, ներդրումները, տարանցումը եւ տրանսպորտը, էլեկտրաէներգիան, նավթը եւ գազը, բանկային գործը եւ ֆինանսները, ստանդարտները, զբոսաշրջությունը, առողջապահությունը եւ դրանց հետ կապված այլ հարցեր:

Հանձնաժողովի նիստի շրջանակներում տեղի կունենա առեւտրային կոնֆերանս՝ երկու երկրների մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Մեհրաբիանը Հայաստանի պաշտոնյաների հետ կքննարկի նաեւ երկու երկրների միջեւ զարգացող հարաբերություններն ու փոխադարձ առեւտրի ծավալները:

Իրանի էներգետիկայի նախարարը Հայաստան կժամանի Իրանի նավթի նախարարի տեղակալի, Իրանական ազգային գազային ընկերության տնօրենի, ավտոմոբիլային ճանապարհների նախարարի տեղակալի և մի քանի այլ իրանցի պաշտոնատար անձանց հետ: