Karevorinfo  Իրադարձություններ  225

BP-ի տարածաշրջանային նախագահը հայկական գրավյալ Շուշի է այցելել

17:40 երկուշաբթի, 09 մայիսի, 2022 թ.
BP-ի տարածաշրջանային նախագահը հայկական գրավյալ Շուշի է այցելել

Ադրբեջանի իշխանությունները հերթական քարոզչական միջոցառումն են կազմակերպել Արցախի գրավյալ Շուշիում։ Մասնավորապես, ադրբեջանական տիրույթում ակտիվորեն լուսանկարներ և տեսանյութեր են տարածվում, թե ինչպես է բրիտանական BP նավթագազային ընկերության պաշտոնյաներից մեկը հայկական Շուշիում պարում։ Խոսքը Ադրբեջանում, Վրաստանում և Թուրքիայում ընկերության տարածաշրջանային նախագահ Գարի Ջոնսի մասին է։

Ադրբեջանական լրատվականները հայտնում են, որ հայկական Շուշիում անցկացվել է խոհարարական միջազգային փառատոն, որին մասնակցել են տարբեր երկրներից հյուրեր, այդ թվում՝ Գարի Ջոնսը։

Միջոցառումն անցկացվել է մայիսի 5-8-ը, որին մասնակցել են խոհարարներ ու միջազգային փորձագետներ, Թուրքիայից, ՌԴ-ից, Գերմանայից, Չինաստանից, Ֆրանսիայից, Վրաստանից, Իրանից, Իսրայելից, Իտալիայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Կանադայից և այլ երկրներից։ Ջոնսի՝ Շուշի այցի մասին այլ տեղեկություններ չեն հաղորդվում։

Էմմա Չոբանյան