- Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ խոնարհել Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:
- Ադրբեջանական Ուրալ մեքենան վթարի է ենթարկվել Արցախի գրավյալ Բերձորի՝ Լաչինի շրջանում։ Վարորդը տեղում մահացել է։ Այդ հատվածով, հիշեցնենք, ադրբեջանական զորքերը երբեմն տեղաշարժեր են անում՝ դեպի Քարվաճառ անցնելու համար։
- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմում Խորհրդային Միության հաղթանակի կապակցությամբ անցկացված ռազմական շքերթին։ Պուտինը ելույթ է ունեցել և կրկնել թեզը, որ հրաման է տվել սկսել Ուկրաինայի ռազմական գործողությունները, քանի որ իրենց կարծիքով՝ ուկրաինացիները հարձակում էին նախապատրաստում Դոնդասի վրա։
- ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը կիրակի անսպասելի այցով ժամանել է Ուկրաինայի արևմտյան Ուժգորոդ քաղաք։ Մինչ այդ նա եղել է Ռումինիայում և Սլովակիայում։ Ջիլ Բայդենը մոտ երկու ժամ է անցկացրել Ուկրաինայում, որից հետո վերադարձել է Սլովակիա։
Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։