Karevorinfo  Իրադարձություններ  264

Ստեփանակերտի քաղաքապետը մասնակցել է Մայր Տաճարում կատարված հոգեհանգստի կարգին

16:55 երկուշաբթի, 09 մայիսի, 2022 թ.
Ստեփանակերտի քաղաքապետը մասնակցել է Մայր Տաճարում կատարված հոգեհանգստի կարգին

Այսօր առավոտյան Ստեփանակերտի քաղաքապետարանի ներկայացուցիչները՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ, մասնակցել են Մայր Տաճարում թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ կատարված հոգեհանգստի կարգին: Այդ մասին ասված է Ստեփանակերտի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջում:

«Այնուհետև այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր ու Եղբայրական գերեզմանոց և, ծաղիկներ խոնարհելով, հիշել Մեծ Հայրենականում ու Արցախյան պատերազմներում հերոսի մահով ընկածներին, խնկարկել նրանց անմար հիշատակը՝ համոզված, որ Մայիսի 9-ը վերգտնելու է իր նախկին փառքը»,- նշված է գրառման մեջ: