Karevorinfo  Իրադարձություններ  175

Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտի վերաբերյալ որոշում կկայացնի մայիսի 15-ին

17:00 երկուշաբթի, 09 մայիսի, 2022 թ.
Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտի վերաբերյալ որոշում կկայացնի մայիսի 15-ին

Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը մայիսի 15-ին որոշում կկայացնի՝ արդյո՞ք չեղյալ կհամարի ընդդիմության՝ տասնամյակներ շարունակվող ՆԱՏՕ-ին անդամակցության առաջարկը: Այս մասին կուսակցությունը հայտարարել է երկուշաբթի, գրում է Reuters-ը։

«Ինչպիսի՞ն կլինի որոշումը՝ այսօր դեռ հայտնի չէ: Մայիսի 15-ին կլինի որոշում, որի վերաբերյալ կուսակցության ղեկավարությունը դիրքորոշում կընդունի»,- ասել է սոցիալ-դեմոկրատների քարտուղար Թոբիաս Բաուդինը:

Սոցիալ-դեմոկրատները՝ վերջին 100 տարվա ընթացքում Շվեդիայի ամենամեծ կուսակցությունը, այս շաբաթ երեք կուսակցական ժողով է անցկացնելու՝ շաբաթավերջին ղեկավարության կողմից վերջնական որոշման ընդունումից առաջ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ կարծիքներ հայտնելու համար:

Միևնույն ժամանակ, խորհրդարանը զուգահեռ վերանայում է անվտանգության քաղաքականությունը, որի վերաբերյալ հաշվետվությունը պետք է ներկայացվի մայիսի 13-ին։

Տաթև Ֆռանգյան