Karevorinfo  Իրադարձություններ  262

ԵՄ-ն պետք է բռնագրավի ռուսական պահուստները՝ Ուկրաինան վերականգնելու համար․ Բորել

15:15 երկուշաբթի, 09 մայիսի, 2022 թ.
ԵՄ-ն պետք է բռնագրավի ռուսական պահուստները՝ Ուկրաինան վերականգնելու համար․ Բորել

Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը կարծում է, որ ԵՄ անդամ երկրները պետք է լրջորեն մտածեն Ռուսաստանի սառեցված արժութային պահուստներն Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը փոխանցելու մասին։

Ժոզեպ Բորելը Financial Times-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն իր վերահսկողության տակ է վերցրել միլիարդավոր դոլարների հասնող  Աֆղանստանի Կենտրոնական բանկի պահուստները՝ ահաբեկչությունից տուժածներին փոխհատուցում վճարելու և երկրին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Ռուսաստանի դեպքում ևս նման բան մտածելը միանգամայն տեղին կլիներ, նշել է նա։

«Ես կողմ կլինեի, քանի որ դա միանգամայն տրամաբանական է։ Փողերը մեզ մոտ են, և թող ինչ-որ մեկն ինձ բացատրի, թե ինչո՞ւ է լավ դա անել աֆղանական փողերի պարագայում, իսկ ռուսական փողերի դեպքում՝ ոչ»,- ասել է Բորելը։

Տաթև Ֆռանգյան