Karevorinfo  Իրադարձություններ  126

Երևանի երկու շենքերի տանիքներից փրկարարները թիթեղյա կառուցատարրեր են ապամոնտաժել

18:50 կիրակի, 08 մայիսի, 2022 թ.
Երևանի երկու շենքերի տանիքներից փրկարարները թիթեղյա կառուցատարրեր են ապամոնտաժել

Մայիսի 8-ին՝ ժամը 11։33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցի շենքերից մեկի տանիքից թիթեղյա կառուցատարրը կախվել է․ առկա է ընկնելու վտանգ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիթեղյա կառուցատարրը կախված է եղել Դավթաշենի 1-ին թաղամասի թիվ 48 շենքի տանիքից:

Փրկարարներն ապամոնտաժել են թիթեղյա կառուցատարրը։

Մայիսի 8-ին՝ ժամը 11։03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 21 շենքի տանիքի թիթեղյա կառուցատարրը կախվել է․ առկա է ընկնելու վտանգ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են թիթեղյա կառուցատարրը: