Karevorinfo  Իրադարձություններ  173

15:40 կիրակի, 08 մայիսի, 2022 թ.

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրել է, թե ինչ միջոցառումներ տեղի կունենան Ստեփանակերտում Մայիսի 9-ի տոնակատարությունների շրջանակում։

Ըստ այդմ՝ ժամը 11:00-ին Արցախի Հանրապետությունում կհայտարարվի է Լռության րոպե՝ ի հիշատակ Մեծ հայրենականում, Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում հանուն Հայրենիքի զոհվածների:

«Խնդրում ենք բոլորին, անկախ գտնվելու վայրից, հոտնկայս հարգանքի տուրք մատուցել»,-նշված է հաղորդագրության մեջ:

Լռության րոպեից անմիջապես հետո (ժամը 11:01-ին) Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ Մեծ հայրենական, Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում նահատակված հերոսների:

Ժամը 11:30-ին Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարից Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթի պատմական Սուրբ Խաչի առաջնորդությամբ կմեկնարկի Խաչերթ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:

Ժամը 14:00-ին «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի հարակից տարածքում կկազմակերպվի «Հաղթանակի ակնթարթներ» մշակութաժամանցային ծրագիր (ավանդական խաղեր, պլեներային նկարչություն, «Նաղաշ» մշակութաժամանցային ծրագիր, դաշտային խոհանոցի ծավալում):