Karevorinfo  Իրադարձություններ  218

Ծանրորդ Սուրեն Գրիգորյանն արծաթե մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում

11:30 կիրակի, 08 մայիսի, 2022 թ.
Ծանրորդ Սուրեն Գրիգորյանն արծաթե մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում

Հունաստանի Իրակլիոն քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանը երեկ հերթական մեդալը նվաճեց:

89 կգ քաշային Սուրեն Գրիգորյանը երկամարտի 340 կգ արդյունքով գրավեց 2-րդ տեղը և նվաճեց արծաթե մեդալ: Մեր մարզիկը պոկում վարժությունում 155 կգ արդյունքով գրավեց 3-րդ տեղը և արժանացավ փոքր բրոնզե մեդալի: Հրում վարժությունում նա 185 կգ արդյունքով դարձյալ նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Աշխարհի չեմպիոն հռչակվեց ուկրաինացի Մաքսիմ Դոմբրովսկին (345 կգ):

Այս քաշային կարգում հանդես եկած մեր մյուս ծանրորդ Գևորգ Ղահրամանյանը հրում վարժությունում զրո ստացավ և դուրս մնաց հաշվարկից:

Այսօր Հայաստանից հանդես կգան Միլենա Խաչատրյանը (81 կգ, աղջիկներ) և Գարիկ Կարապետյանը (96 կգ):