Karevorinfo  Իրադարձություններ  140

Տեղի են ունեցել հայ-լիտվական քաղաքական խորհրդակցություններ

21:45 շաբաթ, 07 մայիսի, 2022 թ.
Տեղի են ունեցել հայ-լիտվական քաղաքական խորհրդակցություններ

Մայիսի 6-ին Վիլնյուսում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, լիտվականը՝ ԱԳ նախարարի տեղակալ Մանտաս Ադոմենասը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ը։

Արձանագրելով Հայաստանի և Լիտվայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ կողմերը քննարկեցին հայ-լիտվական բարեկամական հարաբերությունները խորացնելու և միջպետական կապերն ամրապնդելու հնարավորությունները և գործնական քայլերը:

Կողմերը քննարկեցին նաև հայ-լիտվական ոլորտային փոխշահավետ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Կարևորվեց երկկողմ տնտեսական, գիտակրթական և մշակութային փոխգործակցությունը, ինչպես նաև երկու երկրների համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Նախարարի տեղակալները բարձր գնահատեցին Հայաստանի և Եվրոպական միության արդյունավետ գործընկերությունը, քննարկեցին ԵՄ Արևելյան գործընկերության ձևաչափի հեռանկարները։

Անդրադարձ կատարվեց հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի քայլերին։ Հայկական կողմը կարևորեց Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների համատեքստում հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը։ Վերահաստատվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի առանցքային դերը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի հարցում։

Խորհրդակցությունների ընթացքում կողմերն անդրադարձան նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի։

Վիլնյուս այցելության շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ նաև Լիտվայի նախագահի խորհրդական Սկիրմանտե Ստրաիգիենեի և վարչապետի խորհրդական Գալինա Վասցենկայտեի հետ, որոնց ընթացքում քննարկվեցին երկկողմ փոխգործակցության օրակարգին առնչվող հարցեր: