Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական կողմը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ: Այս մասին Factor.am-ին ասաց Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը:
«Կրակ եղել է լուսադեմին, ժամը 6-ի սահմաններում: Աշխատակիցներից մեկը թեթև հրազենային վնասվածք է ստացել, նրան տեղափոխել են Վարդենիսի հոսպիտալ: Այս պահին իրավիճակը հանդարտ է, կրակոցներ չկան, աշխատակիցներին տարհանել են»,- ասաց Ահարոն Խաչատրյանը: