Karevorinfo  Իրադարձություններ  417

Դատավոր Բորիս Բախշիյանն ազատ արձակվեց «Վարդաշեն» ՔԿՀ-ից

14:35 շաբաթ, 07 մայիսի, 2022 թ.
Դատավոր Բորիս Բախշիյանն ազատ արձակվեց «Վարդաշեն» ՔԿՀ-ից

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանն ազատ արձակվեց «Վարդաշեն» ՔԿՀ֊ից։ Նրա կալանավորման ժամկետը չէր երկարացվել քննչական մարմնի կողմից, ըստ այդմ՝ դատավորն այսօր ազատության մեջ է։

ՔԿՀ֊ից դուրս գալուց հետո Բորիս Բախշիյանը լրագրողների հետ զրույցում իր նկատմամբ հետապնդումը որակեց որպես դատավորի՝ իր գործունեությանը միջամտություն, ընդ որում՝ բիրտ։

«Իմ կողմից կայացված դատական ակտում ես մանրամասն հիմնավորումներ եմ ներկայացրել, այժմ էլ պնդում եմ՝ իմ կողմից կայացրած դատական ակտն օրինական է, իրավացի և հիմնավոր»,- նշեց դատավորը։

Հիշեցնենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված Նիկոլ Փաշինյանի աջակցին կալանավորելու համար, թեև ամբաստանյալն ինքն էր դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ՝ չներկայանալով դատական նիստերին։ Ընդ որում՝ դատախազությունը չի բողոքարկել որոշումը և առանց բողոքարկման՝ դատական ակտը կայացնելուց ամիսներ անց դատավորի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնել։

Դատավորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք։ Քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ դատավորի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը փետրվարի 7-ին դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից բավարարվել է։

Ռոզա Վարդանյան