Karevorinfo  Իրադարձություններ  274

Թուրքիայի ընդդիմությունը վտանգում է կորցնել նախագահական ընտրություններում Էրդողանին հաղթելու հնարավորությունը․ Financial Times

22:55 ուրբաթ, 06 մայիսի, 2022 թ.
Թուրքիայի ընդդիմությունը վտանգում է կորցնել նախագահական ընտրություններում Էրդողանին հաղթելու հնարավորությունը․ Financial Times

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն անցյալ շաբաթ ամբիոն բարձրացավ՝ ներկայացնելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջիկա 13 ամսում կայանալիք ընտրություններում հաղթելու իր տեսլականը, գրում է Financial Times, որի հրապարակումը ներկայացնում է «Ահվալ» գործակալությունը։

Քըլըչդարօղլուն օգնել է Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) դեմ ապշեցուցիչ հաղթանակ տանել 2019 թվականի տեղական ընտրություններում: Նրան է վերագրվում նաև հակադիր քաղաքական հայացքներով ընդդիմադիր կուսակցությունների դաշինք ստեղծելու միտքը՝ ընդդիմանալու Էրդողանի իշխանությանը և նրա ամրապնդած նախագահական համակարգին։

Լրատվամիջոցը նշում է, որ գնաճը հասել է երկու տասնամյակի ամենաբարձր մակարդակին՝ գրեթե 70 տոկոս, և երկրում բնակվող գրեթե 4 միլիոն փախստականների հետ կապված հանրային դժգոհությունն ընդդիմությանը տալիս է Էրդողանին հաղթելու լավագույն հնարավորությունը՝ 2003 թվականին նրա իշխանության գալուց ի վեր։

Financial Times-ի լրագրող Լաուրա Պիտելը, վկայակոչելով վերլուծաբաններին, նշում է, որ միաժամանակ աճում են մտահոգությունները, որ ընդդիմադիր դաշինքը վտանգում է կորցնել  այդ հնարավորությունը։

Էրդողանը սոցհարցումներում որոշակի առավելություն է ստացել ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, որում նա ձգտում է միջնորդի դեր խաղալ։ Նախորդ ամիս Հունգարիայի ընտրություններում, որտեղ Վիկտոր Օրբանը հաղթեց վեց ընդդիմադիր կուսակցությունների դաշինքին, ևս նախազգուշացումներ է տալիս, որ Թուրքիայի ընդդիմությունը կարող է բարդ խնդրի առաջ կանգնել Էրդողանին տապալելու համար:

«Եթե ինձ հարցնեիք անցյալ տարի, ես կասեի՝ հաղթանակը գրպանում է։ Էրդողանը պարտվելու է։ Հիմա ես ավելի քիչ եմ համոզված»,- FT-ին ասել է ընդդիմադիր գործիչներից մեկը։ Լրատվամիջոցը նշում է, որ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ վախենում են, որ Էրդողանը «ողջ-ողջ կուտի» Քըլըչդարօղլուին, եթե վերջինը պնդի առաջադրել իր թեկնածությունը։

Metropoll-ի հետազոտության համաձայն՝ Անկարայի և Ստամբուլի քաղաքապետները, որոնք նույն CHP կուսակցությունից են և լավ են գնահատվում վերլուծաբանների և բազմաթիվ գործընկեր քաղաքական գործիչների կողմից, 9 կետով կհաղթեն առնվազն Էրդողանին։

«Քըլըչդարօղլուն շատ է ուզում առաջադրվել։ Չեմ կասկածում, որ նա կդառնար բոլոր հնարավոր թեկնածուներից լավագույն նախագահը։ Բայց նա հաղթելու ամենացածր շանսերն ունի»,- ասել է CHP-ի հետ դաշնակից ընդդիմադիր հինգ այլ կուսակցություններից մեկի բարձրաստիճան պաշտոնյան:

Վերջնական որոշումը՝ ով է առաջադրվելու, կայացվելու է ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների կուլիսային բանակցություններում։ Այստեղ առանցքային դերակատարում ունի աջակողմյան «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները։ Նա ձգտում է այնպիսի մրցակցի, որը կարող է հեշտությամբ հաղթել Էրդողանին ընտրությունների առաջին փուլում։ Կան ազդանշաններ, որ Աքշեները հավանություն է տալիս Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, ում նա համեմատել է օսմանյան սուլթան Մեհմեդ Նվաճողի հետ․ հենց նա է 1453 թվականին գրավել Կոստանդնուպոլիսը, որն այժմ կոչվում է Ստամբուլ։

Էմմա Չոբանյան