Karevorinfo  Իրադարձություններ  274

Չինաստանի 18 ինքնաթիռներ ներխուժել են Թայվանի ռազմաօդային տարածք․ Թայվանի ՊՆ

18:25 ուրբաթ, 06 մայիսի, 2022 թ.
Չինաստանի 18 ինքնաթիռներ ներխուժել են Թայվանի ռազմաօդային տարածք․ Թայվանի ՊՆ

Թայվանի ռազմաօդային ուժերը ուրբաթ փորձել են նախազգուշացնել չինական 18 ինքնաթիռների հրամանատարներին, որոնք ներխուժել են նրա հակաօդային պաշտպանության գոտի, հայտարարել է Թայվանի Պաշտպանության նախարարությունը։ Al Arabian նշում է, որ սա սովորական դարձած ներխուժումների մասն է, որը զայրացրել է Թայբեյի կառավարությանը:

Թայվանը, որը Չինաստանը համարում է իր սեփական տարածքը, բողոքել է չինական ինքնաթիռների կողմից նման միջադեպերի կրկնությունից, որոնք սովորական երևույթ են դարձել վերջին շուրջ երկու տարիներին:

Թայվանը ներկայում գտնվում է բարձր տագնապային վիճակում՝ մտավախությունների պատճառով, որ Չինաստանը կարող է օգտագործել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա՝ կղզում նմանատիպ ռազմական քայլի գնալու համար, թեև Թայբեյի կառավարությունը չի գրանցել որևէ նշան, որը կվկայեր Պեկինի կողմից հարձակման նախապատրաստվելու մասին:

Հիշեցնենք, որ ապրիլի կեսերին Չինաստանը զորավարժություններ է սկսել Թայվանի մոտ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սպիտակ տունը հավանություն է տվել Թայվանին ռազմական օգնության մեծ փաթեթին։

Տաթև Ֆռանգյան