Karevorinfo  Իրադարձություններ  200

Ստամբուլի դատարանը մերժել է Հրանտ Դինքի ընտանիքի՝ սպանության գործով արդարացնող դատավճիռների դեմ բողոքը

17:35 ուրբաթ, 06 մայիսի, 2022 թ.
Ստամբուլի դատարանը մերժել է Հրանտ Դինքի ընտանիքի՝ սպանության գործով արդարացնող դատավճիռների դեմ բողոքը

Ստամբուլի շրջանային արդարադատության դատարանի 2-րդ պալատը (վերաքննիչ դատարան) հրապարակել է պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով Ստամբուլի 14-րդ ծանր քրեական դատարանի վճռի վերաբերյալ որոշումը, որով պետական պաշտոնյաները կանգնել էին դատարանի առաջ և 37 մարդ արդարացվել է, իսկ 26-ը՝ դատապարտվել ազատազրկման, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ դատարանը մերժել է Դինքի ընտանիքի բողոքը 33 ամբաստանյալների՝ դիտավորյալ սպանության, կանխամտածված սպանության և անզգույշ պահվածքով դիտավորյալ սպանության համար արդարացման դատավճռի դեմ։Դատարանը Դինքի ընտանիքի ներկայացրած պատճառաբանությունները տեղին և հիմնավոր չի համարել։

Դատարանը վճիռ չի կայացրել Դինքի ընտանիքի՝ երկու այլ ամբաստանյալներ Սաբրի Ուզունի և Ջելալեթին Չերրահի դեմ ուղղված բողոքի վերաբերյալ։

Հրանտ Դինքի ընտանիքը պահանջել էր արդարացված մի քանի մեղադրյալների դատապարտել «դիտավորյալ սպանության» և «անզգույշ վարքագծի միջոցով դիտավորյալ սպանություն կատարելու» համար։

Էմմա Չոբանյան