Karevorinfo  Իրադարձություններ  250

Մադրիդի շենքերից մեկում պատահարի հետևանքով վեց մարդ է տուժել

17:05 ուրբաթ, 06 մայիսի, 2022 թ.
Մադրիդի շենքերից մեկում պատահարի հետևանքով վեց մարդ է տուժել

Առնվազն վեց մարդ տուժել է պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել ժամը 13:00-ին Մադրիդի Սալամանկա թաղամասի շենքերից մեկում։ Այս մասին հայտնում է երկրի Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Միջադեպի պատճառն այս պահին պարզ չէ։ Իսպանական լրատվամիջոցներում վարկածներ են շրջանառվում, որ դա կարող է լինել կենցաղային գազի կամ շենքի ներսում ջեռուցման կաթսայի պայթյուն։ Դեպքի վայրի մոտ փրկարար ծառայությունները դաշտային հոսպիտալ են ստեղծել՝ ավելի շատ տուժածներ հայտնաբերելու դեպքում տեղում օգնություն ցուցաբերելու համար։

Միաժամանակ, ոստիկանությունը շրջափակել է տարածքը, իսկ հրշեջ-փրկարարները ստուգում են շենքը՝ այլ վնասներ հայտնաբերելու համար։

Տաթև Ֆռանգյան