Karevorinfo  Իրադարձություններ  236

ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Երևանում անցկացվող ցույցերի ազդեցությանը Ղարաբաղում տիրող իրավիճակի վրա

16:15 ուրբաթ, 06 մայիսի, 2022 թ.
ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Երևանում անցկացվող ցույցերի ազդեցությանը Ղարաբաղում տիրող իրավիճակի վրա

ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Երևանում անցկացվող ցույցերի ազդեցությանը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վրա։

«Եթե ​​խոսում ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վրա Հայաստանի ներսում վիճելի հարցերի ազդեցության մասին, ապա խոսքը ոչ թե պայմանավորվածություններին ընդդիմության վերաբերմունքի, այլ հանրապետության ղեկավարության հայտարարությունների ընկալման մասին է»,- այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը, գրում է News.ru-ն։

Նրա խոսքով՝ երկրի ներքաղաքական կյանքի բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես իրավական և սահմանադրական դաշտում՝ համապատասխան ժողովրդավարական ընթացակարգերի շրջանակում։

Զայցևն ընդգծել է, որ Ռուսաստանն ակտիվորեն նպաստում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ առաջին հերթին 2020 թվականի նոյեմբերի 9-ի, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների կատարման միջոցով։ Բացի այդ, Մոսկվան աջակցում է կողմերին խաղաղ համաձայնագրի կնքմանն ուղղված ջանքերում։

Տաթև Ֆռանգյան