Karevorinfo  Իրադարձություններ  210

Պեսկովը մեկնաբանել է Իսրայելի մասին Լավրովի սկանդալային հայտարարությունը

15:30 ուրբաթ, 06 մայիսի, 2022 թ.
Պեսկովը մեկնաբանել է Իսրայելի մասին Լավրովի սկանդալային հայտարարությունը

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը հրեաների մասին՝ հայտարարելով, որ Ռուսաստանն ու Իսրայելը շարունակում են վստահելի երկխոսությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Նավթալի Բենեթի հետ և «ջերմորեն շնորհավորել երկրի անկախության օրը»։

Բենեթի գրասենյակից էլ հայտնել էին, որ Պուտինը ներողություն է խնդրել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերի համար։ Իսրայելի վարչապետն ընդունել է ներողությունը և շնորհակալություն հայտնել Ռուսաստանի ղեկավարին պարզաբանման համար։

Հիշեցնենք՝ Mediaset հեռուստաալիքի հաղորդավարը հարցազրույցի ժամանակ Լավրովին հարցրել էր, թե որքանո՞վ է կապված Ուկրաինայի հասցեին նացիզմի վերաբերյալ Ռուսաստանի մեղադրանքներն այն բանի հետ, որ այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրեա է։

Ի պատասխան՝ Լավրովն ասել էր․ «Նա (Զելենսկին) մի փաստարկ է առաջ քաշում. ի՞նչ նացիզմ կարող է լինել իրենց մոտ, եթե ինքը հրեա է։ Կարող եմ սխալվել, սակայն Ադոլֆ Հիտլերը ևս ուներ հրեական արյուն։ Դա բացարձակապես ոչինչ չի նշանակում։ Իմաստուն հրեա ժողովուրդն ասում է, որ ամենավառ հակասեմականները, որպես կանոն, հենց հրեաներն են»։

Լավրովի խոսքերն Իսրայելում բուռն դժգոհություն էին առաջացրել՝ դրանք որակելով աններելի և վրդովեցուցիչ։

«Մենք շարունակում ենք մեր վստահելի բարեկամական երկխոսությունը իսրայելցի ընկերների հետ։ Նախագահը կապի մեջ է պարոն Բենեթի հետ, նրանք պայմանավորվել են շարունակել շփումները»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Լավրովի հայտարարության հետ կապված միջադեպը և հարցը՝ արդյո՞ք նախարարը պետք է ներողություն խնդրի։

Էմմա Չոբանյան