Karevorinfo  Իրադարձություններ  259

Բերման է ենթարկվել 48 ցուցարար․ ոստիկանության տվյալները

14:30 ուրբաթ, 06 մայիսի, 2022 թ.
Բերման է ենթարկվել 48 ցուցարար․ ոստիկանության տվյալները

ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի գլխավորած երթի մասնակիցները այսօր փակել էին Հաղթանակի կամուրճ տանող ճանապարհային հանգույցը։ Ցուցարարները նստեցին Արգիշտի փողոցում, ինչից հետո իրավիճակը լարվեց, կարմիր բերետավորները սկսեցին ուժ կիրառելով ազատել փողոցը: Այնտեղ էին նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Արեգնազ Մանուկյանը, Արամ Վարդևանյանը:

Մայրաքաղաքի այս հատվածից բերման է ենթարկվել 48 քաղաքացի։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Բաղրամյան պողոտայում իրավիճակը ևս լարված է: «Դիմադրության» շարժման քայլերթի մասնակցիները փակել էին պողոտան, սակայն մեծ թվով ոստիկաններ մոտեցան և փորձեցին բացել պողոտան և բերման ենթարկել քաղաքացիներին։ Իրադրությունը շարունակում է լարված մնալ։

Նշենք, որ ընդդիմադիր շարժումը դեռ երեկ հայտարարել էր, որ Ֆրանսիայի հրապարակից 4 ուղղություններով երթ են իրականացնելու և կաթվածահար անեն մայրաքաղաքի փողոցները։

Ռոզա Վարդանյան