Karevorinfo  Իրադարձություններ  139

Ալիևը մայիսի 14-ին կմեկնի Թուրքիա՝ Էրդողանի հետ մասնակցելու Ռիզե-Արդվին օդանավակայանի բացմանը

13:05 ուրբաթ, 06 մայիսի, 2022 թ.
Ալիևը մայիսի 14-ին կմեկնի Թուրքիա՝ Էրդողանի հետ մասնակցելու Ռիզե-Արդվին օդանավակայանի բացմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 14-ին կայցելի Թուրքիա, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

Լրատվամիջոցը նշում է, որ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մասնակցելու է Ռիզե-Արդվին օդանավակայանի բացմանը։ Նշվում է, որ Էրդողանի և Ալիևի ինքնաթիռներն առաջին վայրէջքը կկատարեն Փազար շրջանի օդանավակայանում, որը գտնվում է Ռիզեից 34 կիլոմետր, Հոպայից 54 կիլոմետր և Արդվինից 125 կիլոմետր հեռավորությամբ:

Երկու նախագահների ինքնաթիռի վայրէջքից հետո տեղի կունենա օդանավակայանի բացման արարողությունը, այնուհետև Էրդողանի անունից Ալիևի և մյուսների պատվին պաշտոնական ընդունելություն կլինի։

Նշվում է, օդանավակայանը տարեկան նախատեսում է սպասարկել 3 մլն ուղևորի։

Էմմա Չոբանյան