Karevorinfo  Իրադարձություններ  262

Գերմանիան սկսում է հեղուկ բնական գազի տերմինալների շինարարությունը՝ ռուսական էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու համար

23:10 հինգշաբթի, 05 մայիսի, 2022 թ.
Գերմանիան սկսում է հեղուկ բնական գազի տերմինալների շինարարությունը՝ ռուսական էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու համար

Գերմանիան այսօր տվել է հեղուկ բնական գազի (LNG) առաջին լողացող տերմինալների շինարարական աշխատանքերի մեկնարկը Վիլհելմսհավենում՝ քաղաք և նավահանգիստ, որը գտնվում է Ներքին Սաքսոնիայում, գրում է CNN-ը։

Շինարարությունn Ուկրաինայում Կրեմլի սանձազերծած շարունակվող պատերազմի հետևանքով ռուսական գազից անկախանալու՝ երկրի ջանքերի մի մասն է:

Գերմանիան փորձում է արագացնել շինարարությունը, որպեսզի հեղուկ բնական գազ ներկրվի տարբեր երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից։

«Մենք լավ հնարավորություն ունենք անելու այն, ինչ իրականում սովորաբար անհնար է Գերմանիայում․ կառուցել LNG տերմինալ մոտ 10 ամսվա ընթացքում և միացնել այն գերմանական գազամատակարարմանը»,- ասել է երկրի փոխկանցլեր ու էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը։

Նա անցյալ ամիս կոչ էր արել աննախադեպ միջոցներ ձեռնարկել՝ նվազեցնելու Գերմանիայի կախվածությունը ռուսական գազից և հակազդելու նրան, ինչը որոշ գերմանացի քաղաքական գործիչներ անվանում են Կրեմլի «էներգետիկ շանտաժ»:

Էմմա Չոբանյան