Karevorinfo  Իրադարձություններ  428

Ի՞նչ է սպասվում Արցախին. Արմեն Գրիգորյանի ուշագրավ հայտարարությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

20:40 հինգշաբթի, 05 մայիսի, 2022 թ.
Ի՞նչ է սպասվում Արցախին. Արմեն Գրիգորյանի ուշագրավ հայտարարությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Պաշտոնական Երևանը բարձր մակարդակով վերահաստատում է՝ արցախահայության անվտանգության երաշխիքների դեպքում չի բացառվում Ադրբեջանի կազմում Արցախի կարգավիճակի քննարկումը:

Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողի ուղիղ հարցին՝ եթե Հայաստանը կնքում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր, դա նշանակո՞ւմ է ռուս խաղաղապահներին Արցախից դուրսբերում և Արցախի մնացած մասն Ադրբեջանի կազմում ճանաչում, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Հիմնախնդրի լուծումը տեսնում ենք ԼՂ-ում ապրող մեր հայրենակիցների անվտանգության, իրավունքների ապահովումը, ըստ դրա էլ պետք է կարգավիճակը որոշվի, և նաև անվտանգությունն ապահովելու երաշխիքներ են պետք։ Այս պահին մենք չգիտենք՝ ինչպիսի երաշխիքներ են լինելու ինստիտուցիոնալ տեսանկյունից։ Կքննարկենք, բանակցությունների արդյունքում եթե ինչ-որ որոշման գանք, ապա, եթե մենք տեսնենք, որ մեր հայրենակիցների անվտանգությունը միանշանակ ապահովելու են, մենք համաձայնություն կտանք դրան»։

Արմեն Գրիգորյանի այս հայտարարությունը հաջորդում է Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու՝ միջազգային հանրության պահանջի մասին Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությանը:

Արդեն օրեր շարունակ փողոցային պայքարի դուրս եկած ընդիմությունից արձագանքելով Արմեն Գրիգորյանի հայտարարությանը՝ նշում են, որ «ԱԽ քարտուղարը շատ հստակ է ձևակերպում, որ եթե լինեն ինչ-որ երաշխիքներ, ապա դիտարկելի է նաև Արցախի՝ Ադրբեջանի կազմում թողնելու հեռանկարը»:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, մինչդեռ, Արմեն Գրիգորյանի խոսքերից չի եզրակացրել, թե Հայաստանի իշխանությունները պատրաստ են Արցախը թողնել Ադրբեջանի կազմում: Քաղաքագետը շեշտում է՝ ԱԽ քարտուղարի խոսքերից ենթադրելի է, որ լուծման այլ տարբերակներ էլ են փնտրում:

Արմեն Գրիգորյանն իր խոսքում կարևորեց նաև արցախահայության անվտանգային երաշխիքների հարցը՝ չմանրամասնելով, թե ինչ ֆորմատով են այն պատկերացնում:

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ Երևանում դիտարկում են ռուս խաղաղապահների տեղակայումն Արցախում անժամկետ դարձնելու տարբերակը։ Հիշեցնենք՝ ռուս խաղաղապահ առաքելությունը 5 տարի ժամկետով է Արցախում:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը բացառում է, որ որևէ երաշխիք կապահովի արցախահայության անվտանգությունն Ադրբեջանի կազմում:

Այսօր Արմեն Գրիգորյանը հայտնել է՝ և՛ միջազգային հանրությունում, և՛ Բաքվում ըմբռնում կա, որ խաղաղության պայմանագրի բանակցությունները պետք է սկսվեն «5+6» օրակարգով, երբ Բաքվի առաջարկած կետերին ավելանում են Երևանի առաջ քաշած 6 կետերը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան