Karevorinfo  Իրադարձություններ  220

Կամայականությո՞ւն, թե հաստիքների կրճատում․ ֆիզարձակուրդից վերադարձած աշխատողն ազատվել է աշխատանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

19:05 հինգշաբթի, 05 մայիսի, 2022 թ.
Կամայականությո՞ւն, թե հաստիքների կրճատում․ ֆիզարձակուրդից վերադարձած աշխատողն ազատվել է աշխատանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերյանի համայնքապետարանի արդեն նախկին աշխատակից, 27-ամյա Մարիամ Նալբանդյանը գործընկերուհուց է տեղեկացել, որ ազատված է աշխատանքից։

«Դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ եղան, որտեղ գործող թեկնածուն, ում օրոք ես ընդունվել էի աշխատանքի, չվերընտրվեց։ Ես որոշեցի, որ ամեն դեպքում ուզում եմ մնալ և աշխատել նոր ղեկավարի հետ»,- նշում է Մարիամը։

Նա համայնքապետարանում աշխատել է 2018-ի սեպտեմբերից, հնարավոր ազատման մասին ծանուցվել է համայնքի խոշորացումից և ընտրություններից հետո։ Այդ ընթացքում երեխայի խնամքի արձակուրդում է եղել։ Ծանուցումը ստանալուց հետո խոսել է համայնքի նորընտիր ղեկավարի հետ՝ հայտնելով աշխատանքը շարունակելու պատրաստակամության մասին։

«Ինքն ասաց, որ եթե դու քո դիմումի համաձայն դուրս չես եկել, խնդիր չկա։ Ես ոչ ոքի չեմ խնդրել հեռացնել։ Կմնաս, կաշխատես»,- պատմում է նա։

Համայնքի ղեկավարի հավաստիացումը ստանալուց հետո Մարիամը դադարեցրել է ֆիզարձակուրդն ու վերադարձել աշխատանքի, սակայն օրեր անց արդեն բանկային հաշվին հավելյալ գումար է ստացվել, որը, ինչպես պարզվել է հետագայում, աշխատանքից ազատվելու նպաստ է եղել․ «Զանգեցի ընկերուհուս, ասում եմ՝ սա ինչ գումար է, ասաց՝ դե էլ թաքցնելը իմաստ չունի, քեզ նորից չեն հրամանագրել, ազատվել ես։ Ամեն դեպքում՝ սպասեցի, որ ինձ գոնե կծանուցեն, այդ օրն անցավ, տեսա ոչ մեկի կողմից ոչինչ չեմ ստանում, զանգեցի աշխատակազմի ղեկավարին, հարցնում եմ՝ ինձ ինչո՞ւ են ազատել, ասում է՝ չգիտեմ, ես ոչնչից տեղյակ չեմ»։

Աշխատանքից ազատման մասին հրաման չստանալով ու այդպես էլ չհասկանալով ազատման պատճառը՝ Մարիամը որոշել է գնալ ու տեղում հստակեցնել խնդիրը։

«Համայնքի նորընտիր ղեկավարի արձագանքը շատ բուռն էր․ ո՞նց թե քեզ գործից ազատել են։ Ու պատասխանը եղավ, որ անձնային մակարդակում ոչ մի խնդիր չկա, խնդիրը թիմի մեջ է։ Մինչև հիմա չեմ կարողանում գտնել այդ հարցի պատասխանը, թե ինչ է նշանակում՝ խնդիրը թիմի մեջ է»,- ասում է նա։

Աշխատանքային օրենսգրքում հստակ ամրագրված է, որ աշխատանքից ազատման հրամանի մեկ օրինակը պարտադիր տրվում է աշխատողին՝ 3 օրվա ընթացքում։ հիշեցնում է Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը։ Ինչ վերաբերում է հաստիքների կրճատմամբ պայմանավորված ազատմանը, ԱԱՏՄ ներկայացուցչի խոսքով՝ այստեղ նախապատվության իրավունք ունեն երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատակիցները։

Մարիամը դատարան դիմել չի ուզում․ ասում է՝ խուսափում է քաշքշուկից։ «Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակում իրականացված Աշխատանքային իրավունքների պաշտպանվածության վիճակի ուսումնասիրության արդյունքներով պարզ է դառնում, որ քաղաքացիների ընդամենը 2,7%-ն է պատրաստ աշխատանքային վեճ ունենալու դեպքում դիմել դատարան, իսկ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնին՝ շուրջ 9%-ը: Հարցվածների կեսից ավելին աշխատանքային վեճ ունենալու դեպքում կդիմի անմիջական ղեկավարին, 5%-ը՝ լրատվամիջոցներին, իսկ 9,2%-ը որևէ քայլ չի ձեռնարկի  խախտված աշխատանքային իրավունքների վերականգնման համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան