Karevorinfo  Իրադարձություններ  361

Ադրբեջանի կոմսոմոլի կադրերին «շեֆ» ասողները թրքացումից են խոսում. չի՛ լինելու դա. Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

21:20 հինգշաբթի, 05 մայիսի, 2022 թ.
Ադրբեջանի կոմսոմոլի կադրերին «շեֆ» ասողները թրքացումից են խոսում. չի՛ լինելու դա. Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TV-ի հարցազրույցը քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի հետ

-Պարո՛ն Մեհրաբյան, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կառավարության ճեպազրույցում լրագրողի հարցին՝ «Եթե Հայաստանը կնքում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր, դա նշանակո՞ւմ է ռուս խաղաղապահներին Արցախից դուրս բերում, և Արցախի մնացած մասն Ադրբեջանի կազմում ճանաչում», պատասխանել է բառացի մեջբերեմ՝ սխալմունքից խուսափելու համար «Խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում մենք պետք է նաև ԼՂ հիմնախնդրի լուծում գտնենք։ Հիմնախնդրի լուծումը տեսնում ենք ԼՂ-ում ապրող մեր հայրենակիցների անվտանգության, իրավունքների ապահովումը, ըստ դրա էլ պետք է կարգավիճակը որոշվի և նաև անվտանգությունն ապահովելու երաշխիքներ են պետք։ Այս պահին մենք չգիտենք՝ ինչպիսի երաշխիքներ են լինելու՝ ինստիտուցիոնալ տեսանկյունից։ Կքննարկենք, բանակցությունների արդյունքում, եթե ինչ-որ որոշման գանք, ապա, եթե մենք տեսնենք, որ մեր հայրենակիցների անվտանգությունը միանշանակ ապահովելու են, մենք համաձայնություն կտանք դրան»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

-Պարոն Գրիգորյանի ասածում որևէ տարօրինակ բան չկա, որևէ նոր բան չկա։ Համենայնդեպս՝ այո՛, բանակցային գործընթացը թևակոխել է մի փուլ, երբ, այսպես ասենք, բանակցություններ են գնում ապագա խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ կազմակերպելու վերաբերյալ և, բնականաբար, բոլոր այն հարցերը, որոնք միանգամայն օրինաչափ են և այսօր տրվում են, առայժմ անպատասխան են։ Հենց բանակցությունները դրա համար են, որ պատասխանները ստացվեն, և ըստ այդմ որոշվի՝ դա բավարարո՞ւմ է, թե՞ ոչ։ Այնպես որ՝ Արմեն Գրիգորյանն ուղղակի իր հայտարարությամբ արձանագրել է փաստը, թե ինչ փուլում է ներկայում գտնվում բանակցային գործընթացը։

-Ինչպե՞ս կարող ենք խոսել արցախահայության անվտանգության երաշխիքների մասին, երբ, օրինակ, Ալիևը օրերս փաստել է, որ Արցախում էթնիկ զտումն իրենց հիմնական նպատակն է։ Հիշեցնեմ՝ Ադրբեջանի նախագահն ասել է, որ «Մեր հիմնական պարտականությունը մեր հողերից հայերին քշելն էր, և մենք դրան հասանք»։

-Իլհամ Ալիևի, իր շրջապատի, ադրբեջանական հասարակության ինտելեկտուալ էլիտայի մտադրությունների հետ կապված մենք որևէ պատրանք չպետք է ունենանք, բնականաբար։ Նրանք ինչ են ուզել, ինչ չեն ուզել, ուղղակի մակերեսին է, ինչ ծխածածկույթով են նրանք այդ ամենը փորձում քողարկել, դա էլ գիտենք։ Այդ մասին որևէ նոր բան չեմ կարող ասել և իմաստ էլ չունի։ Բայց, միևնույն ժամանակ, Ադրբեջանը գալիս է խաղաղ բանակցությունների։ Խաղաղության մասին բանակցությունները վարում են ոչ թե բարեկամների կամ համախոհների հետ, այլ հակառակորդների, ում վրա մենք մինչև հիմա կրակում էինք, բայց հիմա պետք է նրանց հետ բանակցենք։ Արդյո՞ք դա հեշտ է, ո՛չ, հեշտ չէ։ Արդյո՞ք երաշխավորված է, որ մենք կհասնենք մեր ուզածին՝ մեր ուզած ձևով, իհարկե՝ ոչ։ Բայց սա աշխատանք է, որ պետք է արվի։ Փաստն այն է, որ այս հայտարարություններով հանդերձ, այնուամենայնիվ, Ադրբեջանը, որը նույնպես պատրանք չունի, թե հայերն ինչ են ուզում, գալիս է բանակցությունների։ Մնացածը մեր քննությունն է, որը մենք պետք է բռնենք պատմության առաջ։

-Արարատ Միրզոյանն էր ԱՄՆ-ում՝ բավական հագեցած օրակարգով, բազմաթիվ հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում՝ իր պաշտոնակից Էնթոնի Բլինքենի, փաստաթուղթ է ստորագրվել։ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ արվող քայլերը բավարար համարո՞ւմ եք։

-Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները կենսական կարևորություն ունեն ՀՀ-ի համար։ Միացյալ Նահանգները մեր կարևորագույն դաշնակիցն է, մեր ժողովրդավարական բարեփոխումների կայացման, այդ բարեփոխումների անշրջելիության ինստիտուցիոնալ երաշխիքների ապահովման գործում։ Կարելի է ասել, որ ԱՄՆ-ն նաև առանցքային նշանակություն ունի Հայաստանի անվտանգության համար, հատկապես՝ այն ապագա աշխարհակարգում, որը ձևավորվում է այսօր ուկրաինական պատերազմի բովում։ Սա քայլ է հայկական դիվանագիտության կողմից, որն արված է ճիշտ ժամանակին և ճիշտ ուղղությամբ։ Բնականաբար, սա գործընթաց է, որտեղ քայլերը պետք է հաջորդեն մեկը մյուսին։ Ստորագրված փաստաթուղթը, որը վերաբերում է քաղաքացիական միջուկային ոլորտում համագործակցությանը, ընդ որում՝ Հայաստանի էներգետիկ ինքնաբավության համատեքստում, սա չափազանց կարևոր է նաև Հայաստանի տեխնոլոգիական զարգացման առումով, որովհետև մեր երկիրը միակ պետությունն է տարածաշրջանում, որտեղ կա միջուկային էներգետիկա և համապատասխան մասնագետներ ու ենթակառուցվածքներ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան