Karevorinfo  Իրադարձություններ  270

Ռուսական ո՞ր ստորաբաժանումներն են գտնվել Բուչայում․ Reuters-ը բացահայտումներ է արել

19:50 հինգշաբթի, 05 մայիսի, 2022 թ.
Ռուսական ո՞ր ստորաբաժանումներն են գտնվել Բուչայում․ Reuters-ը բացահայտումներ է արել

Reuters-ի լրագրողներին հաջողվել է պարզել ուկրաինական Բուչայում գտնված ռուս զինվորներից մի քանիսի ինքնությունը։
Մասնավորապես, նրանք քաղաքում հայտնաբերել են Ազգային գվարդիայի մաս կազմող «Վիտյազ» հատուկ ստորաբաժանման ծառայողի անձը հաստատող փաստաթուղթ։

Բացի այդ, սիրային նամակը, որը թողնվել է ռուսական ուժերի կողմից գրավված տներից մեկում, ցույց է տալիս, որ Պսկովից 76-րդ գվարդիական օդային հարձակման դիվիզիան նույնպես տեղակայված է եղել Բուչայում, ասվում է լրատվականի հետաքննության մեջ:

Նամակն ուղղված էր մի տղամարդու, որը, ինչպես լրագրողներին հաջողվել է պարզել, Պսկովից դեսանտային է։ Նույն դիվիզիոնի մեկ այլ զինծառայողի ինքնությունը պարզվել է ուկրաինական տներից մեկի պատին թողնված Wolf_68 մակագրությամբ գրաֆիտիի շնորհիվ։

Բացի այդ, տեսագրությունների և ականատեսների վկայությունների հիման վրա Reuters-ը կարողացել է հաստատել, որ չեչեն զինվորականների մի քանի ստորաբաժանումներ են տեղակայված եղել Բուչայում:

Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին աշխարհը ցնցվեց Ուկրաինայի Բուչա քաղաքի փողոցներում մնացած ուկրաինացի խաղաղ բնակիչների մարմինների լուսանկարներից այն բանից հետո, երբ ռուսական զորքերը լքեցին քաղաքը: Ռուսաստանը պնդում է, որ մահացածների լուսանկարներն ու կադրերը շինծու են։

Մայիսի 4-ի դրությամբ՝ Կիևի շրջանային ոստիկանությունը տարածաշրջանում արդեն հայտնաբերել է 1235 խաղաղ բնակչի դի։

Տաթև Ֆռանգյան