Karevorinfo  Իրադարձություններ  471

Ընդդիմադիրներ, հեռացե՛ք, պարտվա՛ծ եք, Արթուր Բաղդասարյանի չափ բարեխիղճ եղեք․ ինչքա՞ն մերժի ժողովուրդը ձեզ. Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:05 հինգշաբթի, 05 մայիսի, 2022 թ.
Ընդդիմադիրներ, հեռացե՛ք, պարտվա՛ծ եք, Արթուր Բաղդասարյանի չափ բարեխիղճ եղեք․ ինչքա՞ն մերժի ժողովուրդը ձեզ. Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TV-ի զրուցակիցը «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանն է

-Պարո՛ն Նորիկյան, բողոքի ակցիաներ իրականացնող ընդդիմությունն իշխանություններին մեղադրում է Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու, դավաճանության մեջ, թե, իբր, նրանք «սպասարկում են թուրք-ադրբեջանական օրակարգը»։ Ծանոթացե՞լ եք նրանց ծրագրին, ինչո՞վ են տարբերվում իշխանություններից, և ո՞րն է Ձեր ղեկավարած ուժի այլընտրանքային առաջարկը։

Ցավոք, փողոցի ընդդիմության և իշխանության միջև բանավեճի որակն ինձ մոտ տագնապ է առաջացնում։ Թեկուզ միայն այն պատճառով, որ այդ ուժերն ունեն լեգիտիմություն այսօր ժողովրդի կողմից ստացած, մանդատի ուժով պատասխանատվություն են կրում մեր հայրենիքի բնականոն գործունեության, անվտանգության համար։ Պետք է չմոռանանք թե՛ իշխանության պատասխանատվության, թե՛ խորհրդարանական ընդդիմության պատասխանատվության մասին։

-Բայց իշխանության ու խորհրդարանական ընդդիմության պատասխանատվության չափաբաժինները հավասարազոր չեն, չէ՞։

-Իհարկե՝ հավասար չեն, յուրաքանչյուրը յուրովի՝ իր ստացած մանդատին համապատասխան պատասխանատու է այսօրվա իրավիճակի համար։ Այդուհանդերձ, ինձ համար տարօրինակ է, երբ այս վերջին 20 օրում խորհրդարանական ընդդիմության՝ փողոցում հայտնվելուց հետո չի բերվել ռազմավարական բնույթի առանձնահատկություն կամ տարբերություն Արցախի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ, որը կառանձնանա Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից կամ նրա բերած փաստարկներից։ Ասում են, թե իրենք լարում են այս իշխանությանը, հետո գալիս են իշխանության իրենք, ուժեղացնում են բանակը և տարբեր բաներ։ Բայց ոչ ոք չի պատասխանում այդ հարցին՝ բանակն ուժեղացնելուց հետո ի՞նչ են անում՝ հարձակվում են Ադրբեջանի վրա, հետ են բերում Շուշին և Հադրո՞ւթը։

-ՀՅԴ-ից Գեղամ Մանուկյանն ասել է, որ մտադիր են «հետ բերել Շուշին և Հադրութը»։

 Գեղամ Մանուկյանն ու իր կուսակցությունը պետք է երկու հարցի պատասխանեն՝ ինչպե՞ս, ի՞նչ միջոցով են հետ բերում, և 20 տարի իշխանության լինելով՝ ինչո՞ւ չեն լուծել Արցախի հարցը։ Թող ազնվորեն պատասխանեն։ Ես ուզում եմ ուշադրություն դարձնեք «հոգեբանական ահաբեկչության» վրա։ Ամբողջ խորհրդարանական ընդդիմությունը, որ այսօր հայտնվել է փողոցում, մեր ժողովրդի մոտ քարոզչություն է իրականացնում՝ «ո՛չ թրքացմանը», «Հայաստանն առանց թուրքի», իրենք հանդես են գալիս այս դիրքից։ Ես սա համարում եմ անծրագիր, անբովանդակ, անօրակարգ, անառաջնորդ խմբավորման գործունեության, սին քարոզչության տիպիկ դրսևորում մեր ժողովրդի նկատմամբ։ Այստեղ մի առանձահատկություն կա․ ես դիմում եմ մեր ժողովրդին, նրա իմաստնությանը և ողջամտությանը, որ հերիք է մեր ժողովրդին խաբեն։ Այ՝ որ օրը Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ՀՅԴ-ն կդիմեն ՌԴ նախագահին և քաղաքական վերնախավին, և նրանց կմեղադրեն թրքամետ քաղաքականություն վարելու մեջ, ես այդ օրը կգոռամ՝ «Բրա՛վո, ուռա՛»։

-Ինչո՞ւ պիտի ՀՀ ընդդիմությունը Վլադիմիր Պուտինին մեղադրի «թրքամետ» քաղաքականության մեջ։

-Որովհետև վերջին տասնամյակում ՌԴ քաղաքական վերնախավը ամենաշատ «թրքամետ», «ադրբեջանամետ» քաղաքականությունն է իրականացնում, և այդ առումով ես ՌԴ-ին չեմ մեղադրում։ Իրենք իրենց պետության շահերին համապատասխան քաղաքականություն են վարում, իրենց շահերին համապատասխանում է Թուրքիայի հետ նորմալ, ռազմավարական բնույթի հարաբերություններ ունենալը և վարում են այդպիսի քաղաքականություն։ Հիմա ի՞նչ են ուզում այս մարդիկ, ի՞նչ են քարոզում այս ժողովրդին։ Մեր ժողովուրդը պետք է դառնա «հակաթրքությա՞մբ» տոգորված ազգ, թե՞ Հայաստանի Հանրապետության պետական շահերով առաջնորդվող քաղաքացիներ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան