Karevorinfo  Իրադարձություններ  124

ԵՄ-ում այս պահին չի քննարկվում ռուսական գազից հրաժարումը․ Բորել

19:20 հինգշաբթի, 05 մայիսի, 2022 թ.
ԵՄ-ում այս պահին չի քննարկվում ռուսական գազից հրաժարումը․ Բորել

Եվրամիությունը ներկայում չի ծրագրում հրաժարվել ռուսական գազից։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը իսպանական Cadena CER ռադիոկայանի եթերում տված հարցազրույցում, փոխանցում է Korrespondent-ը։

Նրա խոսքով` եթե նավթը հնարավոր է փոխարինել, ապա գազի հետ կապված իրավիճակն այլ է։

«Նավթի շուկան համաշխարհային է, և կան այլ մատակարարներ: Գազn այլ խնդիր է: Դա ոչ միայն էներգետիկ ռեսուրս է: Գազը չի կարող փոխարինվել որևէ այլ նավթաքիմիական արտադրանքով»,- ասել է Բորելը՝ հավելելով, որ ռուսական գազի փականը փակելը չի քննարկվում այս պահին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիությունը մտադիր է ակտիվացնել համագործակցությունը աֆրիկյան երկրների հետ՝ 2022 թվականի վերջում ռուսական գազից կախվածությունը երկու երրորդով նվազեցնելու համար։

Հիշեցնենք, որ մարտի սկզբին Եվրահանձնաժողովը ներկայացրել էր REPowerEU պլանը, որը նախատեսում է մինչև 2030 թվականը Ռուսաստանից բոլոր տեսակի վառելիքի ամբողջական հրաժարում։ Միաժամանակ, ԵՄ երկրները կկարողանան մինչև 2022 թվականի վերջը նվազեցնել Ռուսաստանի Դաշնությունից գազի սպառումը 100 միլիարդ խորանարդ մետրով։ Սա Ռուսաստանից գազի ներկրման տարեկան ծավալների երկու երրորդն է։

Տաթև Ֆռանգյան