Karevorinfo  Իրադարձություններ  246

Մեծ Բրիտանիայի հարկային ծառայությունը դադարել է ճանաչել Մոսկովյան բորսայի կարգավիճակը

17:35 հինգշաբթի, 05 մայիսի, 2022 թ.
Մեծ Բրիտանիայի հարկային ծառայությունը դադարել է ճանաչել Մոսկովյան բորսայի կարգավիճակը

Մեծ Բրիտանիայի Հարկային և մաքսային վարչությունը մայիսի 5-ին Մոսկովյան բորսային զրկել է ճանաչված ֆոնդային հարթակի կարգավիճակից։ Այս մասին ասվում է վարչության տարածած հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

«2022 թվականի մայիսի 5-ին HMRC-ը չեղարկել է Մոսկովյան բորսայի ներառումը ճանաչված բորսաների ցանկից։ Ներդրումները, որոնք իրականացվել են MOEX-ում մինչ այս ամսաթիվը, նախկինի պես համարվելու են ներդրումներ ճանաչված բորսայում։ Ներդրումները, որոնք իրականացվել են մայիսի 5-ից հետո, այդպիսին չեն ճանաչվելու»,- ասվում է փաստաթղթում։

Մոսկովյան բորսան HMRС-ի ճանաչված ֆոնդային հարթակի ցուցակում ներառվել է 2011 թվականի հունվարի 5-ից։ Այդ կարգավիճակից զրկելը նշանակում է, որ Մեծ Բրիտանիայի ներդրողները, որոնք արժեթղթերով առևտուր են անում Մոսկովյան բորսայում, չեն կարողանա օգտվել հարկային արտոնություններից, որ նրանց տրամադրում էր վարչությունը։

Էմմա Չոբանյան