Karevorinfo  Իրադարձություններ  102

Ընդդիմության երթի ընթացքում բերման ենթարկվեց 13 քաղաքացի

11:15 հինգշաբթի, 05 մայիսի, 2022 թ.
Ընդդիմության երթի ընթացքում բերման ենթարկվեց 13 քաղաքացի

Այսօր առավոտյան ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակից հերթական երթը սկսեց, որն այս անգամ առաջնորդնում էին «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Աննա Գրիգորյանը: Երթը բարձրացավ Մաշտոցի պողոտայով և ուղղվեց դեպի Մոսկովյան, ապա՝ Տերյան փողոց:

Մի պահ իրավիճակը լարվեց, երբ երթի մասնակիցներից մի քանիսը փորձեցին փակել նաև հանդիպակաց երթևեկությունը։ Ոստիկանները թույլ չտվեցին, ինչից հետո բերման ենթարկվեցին մի քանի ցուցարարներ։ Factor.am-ի հետ զրույցում ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը տեղեկացրեց, որ բերման ենթարկվածների թիվը 13 է։

Նշենք, որ այսօր վաղ առավոտից ընդդիմադիր ակցիաների մասնակիցները դարձյալ փակել են մայրաքաղաքի մի շարք փողոցներ, սակայն ոստիկանությունը ժամը 09։30-ին հայտնեց, որ այդ պահի դրությամբ մայրաքաղաքում փակ փողոցներ, խաչմերուկներ ու տրանսպորտային հանգույցներ չկան:

Ռոզա Վարդանյան