Karevorinfo  Իրադարձություններ  164

Ուկրաինան պատրաստ է «լռության ռեժիմ» ապահովել Մարիուպոլում. Զելենսկի

12:30 հինգշաբթի, 05 մայիսի, 2022 թ.
Ուկրաինան պատրաստ է «լռության ռեժիմ» ապահովել Մարիուպոլում. Զելենսկի

Ազովստալից խաղաղ բնակիչներին տարհանելու համար անհրաժեշտ է «լռության ռեժիմ» մտցնել և ուկրաինական կողմը պատրաստ է դա ապահովել։ Այս մասին իր երեկոյան տեսաուղերձում  հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին , հայտնում է Censor.NET-ը։

«Մենք համաձայն ենք և հույս ունենք, որ կշարունակենք մարդկանց փրկել Ազովստալից, Մարիուպոլից: Այնտեղ դեռ կան խաղաղ բնակիչներ, կանայք, երեխաներ: Որպեսզի կարողանանք փրկել նրանց, մենք պետք է շարունակենք «լռության ռեժիմը»: Ուկրաինական կողմը պատրաստ է ապահովել դա, ժամանակ է անհրաժեշտ մարդկանց այդ նկուղներից ,ստորգետնյա այդ թաքստոցներից հանելու համար:

«Ներկա պայմաններում մենք չենք կարող օգտագործել հատուկ տեխնիկա՝ փլատակների մաքրման համար։ Ամեն ինչ արվում է ձեռքով։ Բայց մենք հավատում ենք, որ ամեն ինչ կստացվի»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։

Հիշեցնենք՝ ուկրաինական կողմը հայտնում է, որ արդեն երկրորդ օրն է՝ ՌԴ զինուժը գրոհում է «Ազովստալ» գործարանը, որի տարածքում մնացել են Մարիուպոլի ուկրաինացի պաշտպաններ և հազարավոր խաղաղ բնակիչներ, որոնք սպասում են տարհանման։

Տաթև Ֆռանգյան