Karevorinfo  Իրադարձություններ  232

Իսրայելն Ադրբեջանին գյուղատնտեսական նորագույն տեխնոլոգիաներով կօգնի ցորեն աճեցնել՝ հետագայում գնելու համար

22:30 չորեքշաբթի, 04 մայիսի, 2022 թ.
Իսրայելն Ադրբեջանին գյուղատնտեսական նորագույն տեխնոլոգիաներով կօգնի ցորեն աճեցնել՝ հետագայում գնելու համար

Իսրայելը հույս ունի 2025 թվականից սկսած Ադրբեջանից ցորեն գնել։ Այս մասին  հայտնում է Al-Monitor-ը, որին վկայակոչում է «Ինտերֆաքսի» ադրբեջանական ծառայությունը։

«Այս փուլում Ադրբեջանը բավական ցորեն չի աճեցնում արտահանման համար, սակայն երկիրը ծրագրում է ցորենի արտադրության ընդլայնման մասշտաբային նախագիծ։ Դրա ավարտին Ադրբեջանում բավականաչափ ցորեն կարտադրվի ոչ միայն ներքին սպառման, այլև արտահանման համար։ Այդ ծրագրի առաջընթացի համար Իսրայելն ադրբեջանական կողմին տրամադրելու է նորագույն  գյուղատնտեսական տեխնոլոգիաներ ցորենի աճեցման համար՝ 2025-ին արդեն այն Ադրբեջանից գնելու նպատակով»,- գրում է լրատվամիջոցը։

Աղբյուրի տեղեկություններով՝ երկու շաբաթից նախատեսված է Իսրայելի գյուղատնտեսության նախարար Օդեդ Ֆորերի այցը Ադրբեջան իսրայելցի մի խումբ մասնագետների հետ։

«Չնայած այցի հիմնական նպատակը ցորենն է, նրանք քննարկելու են այլ հարցեր ևս։ Իսրայելը ծրագրում է զարգացնել ու խթանել գյուղատնտեսությունն Ադրբեջանում բոլոր հնարավոր առաջադեմ տեխնոլոգիաների միջոցով»,- գրում է լրատվամիջոցը։

Հիշեցնենք, որ ապրիլի վերջին այցով Ադրբեջանում էր Իսրայելի ֆինանսների նախարար Ավիգդոր Լիբերմանի գլխավորած պատվիրակությունը, որը հանդիպել էր նաև նախագահ Իլհամ Ալիևին։

Իսրայելական մամուլը հայտնել էր, որ Լիբերմանի այցի գլխավոր նպատակը նավթի մեծ խմբաքանակների մատկարարման համար Բաքվի համաձայնությունը ստանալն է։ Մինչ այս, Իսրայելի նավթամթերքի ամենախոշոր մատակարարը Ռուսաստանն էր, սակայն հիմա որոշվել է կենտրոնանալ Ադրբեջանի ուղղությամբ։ Բացի այդ, Իսրայելը մտադիր է Ադրբեջանից մեծ քանակությամբ կարբամիդ գնել․ այս քիմիական նյութն օգտագործվում է «Եվրո 4» և «Եվրո 5» բեռնատարների ու ավտոբուսների դիզելային շարժիչների համար:

Հավելենք, որ ուկրաինական պատերազմի պատճառով է Իսրայելն այժմ ցորենի այլընտրանք փնտրում։ Մինչ այժմ Ռուսաստանին և Ուկրաինային բաժին էր ընկնում Իսրայել հացահատիկի ներմուծման 30%-ը։

Պատերազմի պատճառով խնդիրների առաջ է կանգնել նաև Բաքուն։ Ներկայում Ադրբեջանը տարեկան արտադրում է ավելի քան 3 մլն տոննա հացահատիկ, սակայն դրա մեծ մասը կերի համար նախատեսված ցորեն է։ Ներքին պահանջարկը բավարարելու համար Ադրբեջանը 2021 թվականին ներմուծել է ավելի քան 1,1 մլն տոննա ցորեն՝ 332 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։ Երկիր ցորենի մատակարարումների 95 տոկոսն իրականացվում է ՌԴ-ից։

Էմմա Չոբանյան