Karevorinfo  Իրադարձություններ  141

Վրացի հոգևորականներ են այցելելու Արցախի գրավյալ տարածքներ

19:20 չորեքշաբթի, 04 մայիսի, 2022 թ.
Վրացի հոգևորականներ են այցելելու Արցախի գրավյալ տարածքներ

Վրաստանի հոգևոր գործիչները պատրաստվում են այցելել Արցախի գրավյալ տարածքներ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ վրացական Մառնեուլի քաղաքում Ռամադանի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ այցի մասին հայտարարել է Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևը։

Նա նշել է, այցը տեղի է ունենալու առաջիկայում՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Հավելենք, որ Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունն ու ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերության տեղական ներկայացուցչությունը պարբերաբար կազմակերպում են վրացի փորձագետների, լրագրողների, բլոգերների ու տարբեր գործիչների այցերը Արցախի գրավյալ տարածքներ, հատկապես՝ հայկական Շուշի։ Նման վերջին այցը կազմակերպվել էր օրերս։

Էմմա Չոբանյան