Karevorinfo  Իրադարձություններ  585

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

16:35 չորեքշաբթի, 04 մայիսի, 2022 թ.
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

Վրաստան կատարած աշխատանքային այցիս շրջանակներում հանդիպել եմ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ. ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Վրաստանի վարչապետին եմ փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնները: Երկուստեք բարձր ենք գնահատվել վարչապետ Փաշինյանի և վարչապետ Ղարիբաշվիլիի ջերմ հարաբերությունները՝ հույս հայտնելով, որ հարաբերությունների նման դրական որակը կփոխանցվի հայ-վրացական համագործակցությանը՝ այլ մակարդակներում:

Վարչապետ Ղարիբաշվիլիին եմ ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների ընթացքը:

Քննարկել ենք տարածաշրջանային անվտանգային իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր, ինչի համատեքստում ներկայացրել եմ Հայաստանի տեսլականը Հարավային Կովկասում անվտանգային խնդիրների լուծման և տարածաշրջանում կայունության պահպանման վերաբերյալ:

Քննարկել ենք տարածաշրջանային տնտեսական և հումանիտար հարցերում Վրաստանի միջնորդության հեռանկարները: Ուշադրության կենտրոնում ենք պահել նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա՝ ինչի շրջանակներում կիսվել ենք մեր երկրների մարտահրավերների կառավարման փորձով»,- գրել է Գրիգորյանը: