Karevorinfo  Իրադարձություններ  574

Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը փողոց չեն փակում, զբոսնում՝ տուն են գնում․ թշնամանքը մնում է համախոհների մեջ․ Դավիթ Խաժակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

18:05 չորեքշաբթի, 04 մայիսի, 2022 թ.
Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը փողոց չեն փակում, զբոսնում՝ տուն են գնում․ թշնամանքը մնում է համախոհների մեջ․ Դավիթ Խաժակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TV-ի հարցազրույցը «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանի հետ

-Պարո՛ն Խաժակյան, Ձեր կարծիքով, նաև՝ քաղաքական հաշվարկներով, արդյո՞ք կարող է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարած այս ընդդիմությունը հասնել իշխանափոխության։ Իրենք այդպիսի համոզմունք ունեն, նաև կիրառում են 2018 թվականի տեխնոլոգիաները։ Այն, ինչ մենք տեսել ենք 2018-ին, եղել է հաջողություն, փոխվել է իշխանությունը, իրենք են գնացել տուն՝ ինչպես ասում են։ Հիմա արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը չի հեռացվի։

-Իրենք փորձում են ոչ ընտրական, հեղափոխական, փողոցային պայքարի միջոցով իրականացնել իշխանափոխություն։ Բայց եթե մի կողմ դնենք մնացյալ բոլոր փաստարկները, պետք է արձանագրենք մի բան՝ կուսակցական թիմերի միջոցով իշխանափոխություն կամ հեղափոխություն չի իրականացվում։ Դա իրականացվում է համաժողովրդական շարժման միջոցով։ Այն, ինչ մենք տեսնում ենք այսօր, դա մի քանի քաղաքական թիմերի միաձուլումն է, որոնց, գուցե, միացել են 20-30 տոկոս դժգոհություն ունեցող մարդիկ, որոնք նրանց հետ որևէ կապ կամ ասոցացվածություն չունեն, պարզապես ունեն դժգոհություն։

-Բայց 12.500 հոգու բերել էին հրապարակ․․․

-Այո՛, դա իրենց ունեցած ռեսուրսն է, և մենք դա ընտրությունների ժամանակ տարբեր հանրահավաքներին, այդ թվում՝ Հանրապետության հրապարակում տեսանք։ Այսինքն՝ իրենց կուտակած ֆինանսական, տարբեր վարչական լծակներ թույլ են տալիս, որպեսզի իրենց թիմերի միջոցով կարողանան այդքան մարդ մոբիլիզացնել։ Բայց կուսակցական թիմերով երբեք որևէ մեկը չի կարող հաջողել՝ հեղափոխություն կամ իշխանափոխություն իրականացնել, մանավանդ, որ մենք տեսնում ենք, որ դեպի անկում է գնում իրենց շարժումը, որովհետև փաստարկներ չունեն, զբաղված են դատարկախոսությամբ և չեն կարող որևէ կերպ հաջողել։ Բայց այն, որ իրենք հավատացած են դրանում, անգամ օր են շրջանառում, ասում են՝ մայիսի 8-ին Փաշինյանը հեռանալու է, ակնհայտ խոսում է այն մասին, որ իրենց հույսը ոչ թե համաժողովրդական շարժումն է, այլ ինչ-որ ներկուլիսային պայմանավորվածություններ կամ հանգամանքներ, որոնցից իրենք տեղյակ են և փորձում են այդ հանգամանքներին ընդառաջ շարժում սկսել։

-Բայց բովանդակության իմաստով այս անգամ ուժեղ չէ՞։ Այն ժամանակ, կարծես թե, ավելի սոցիալական հարցերի վրա էին շեշտադրումները, մարդիկ հոգնել էին, ասենք, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի կառավարումից, հակաժողովրդավարական բարքերից։ Հոգնել էին, դուրս եկան փողոց, փոխեցին իշխանությունը։ Այս անգամ դրված են Ղարաբաղի հարց, Հայաստանի չթրքացում, այսինքն՝ սրանք ավելի կենսական հարցեր են երևում։ Չի՞ նշանակում, որ հաջողության հնարավորությունը պետք է ավելի բարձր լինի։

-Ընդհանրապես, արտահերթ եղանակներով ե՞րբ է իշխանություն փոխվում․ երբ հերթական ընտրությունների ընթացքում հնարավոր չի լինում մարդու քվեն տեղ հասցնել, և մարդիկ գնում են փողոցային պայքարի, հեղափոխական միջոցների։ Այն ընդդիմությունը, որ այսօր հրապարակներում է լցված, անցկացրել է չորս նախագահական և չորս խորհրդարանական ընտրություն, որոնք գրեթե բոլորը կա՛մ կեղծվել են, կա՛մ ընտրակաշառք է զանգվածաբար բաժանվել, և մարդիկ տարիներ շարունակ զրկված են եղել իրենց քվեն տեղ հասցնելու, ընտրելու և իրենց ընտրած մարդուն այս կամ այն ղեկավար պաշտոններում տեսնելու հնարավորությունից, և դրա համար հասունացել էր հեղափոխությունը։ Հեղափոխությունից հետո եղավ պատերազմ, եղավ նաև ընտրություն, և մարդիկ կրկին ազատ ընտրությունների միջոցով, որն ընդունում են բոլոր հանրապետականները, Քոչարյանի թևը՝ որևէ մեկը չի ասում, որ ինչ-որ մեկի ձայն են գնել․․․ այսինքն՝ գնել են, բայց գնել են իրենց թևից, անգամ մեղադրյալներ կան, մեղքն ընդունած մարդիկ կան «Պատիվ ունեմ» դաշինքից։ Եվ հիմա, եթե մարդիկ ցանկանան փոխել իշխանություն, ապա համոզված եմ, որ ընտրությունների միջոցով հնարավոր է դա իրականացնել։ Իսկ փաստարկները՝ կապված Արցախի, հայ-թուրքական հարաբերությունների հետ, որ իրենք բերում են, արհեստածին են։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան