Karevorinfo  Իրադարձություններ  117

Բայրամովը Բրիս Ռոքֆոյի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը

13:10 չորեքշաբթի, 04 մայիսի, 2022 թ.
Բայրամովը Բրիս Ռոքֆոյի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ, Ֆրանսիայի ԱԳՆ Արևելյան գործընկերության հարցերով դեսպան Բրիս Ռոքֆոյին։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Մասնավորապես, կողմերը կարծիքներ են փոխանակել Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման շուրջ։

Ռոքֆոյն ու Բայրամովը նաև քննարկել են տարածաշրջանում ներկա իրավիճակն ու մտքեր փոխանակել միջազգային օրակարգի այլ հարցերի շուրջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոքֆոյը հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Ապրիլին էլ ֆրանսիացի դիվանագետը Երևանում էր հանդիպումներ անցկացրել։

Էմմա Չոբանյան