Karevorinfo  Իրադարձություններ  244

Ուկրաինայում պատերազմը հանգեցրել է աղքատության աճի․ Բլինքեն

16:45 չորեքշաբթի, 04 մայիսի, 2022 թ.
Ուկրաինայում պատերազմը հանգեցրել է աղքատության աճի․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը սրել է արևմտյան կիսագնդում առկա խնդիրները, ինչպիսիք են աղքատության աճը, որն առաջացել էր կորոնավիրուսային համաճարակի հետևանքով, գրում է VOA-ն:

Պատերազմի պատճառով գների աճի և սննդի մատչելիության նվազման հետ կապված մտահոգությունները հանգեցրել են այլ երկրներում սովի աճի մտավախությունների: Ելույթ ունենալով Ամերիկյան մայրցամաքի ամենամյա համաժողովի ընթրիքի ժամանակ՝ Բլինքենն ասել է, որ պատերազմի ազդեցությունը զգացվում է այն բանից հետո, երբ համաճարակը «ահռելի տնտեսական վնաս է հասցրել ողջ տարածաշրջանին»:

«Այժմ Ուկրաինայում Ռուսաստանի կառավարության դաժան, ագրեսիվ պատերազմի արդյունքում, նախկինում առկա այս խնդիրներից շատերը խորացել են: Դա հանգեցրել է այն բանին, որ ամերիկյան մայրցամաքում հիմնական ապրանքների գները՝ պարարտանյութից մինչև ցորեն և նավթ, աճել են, ամերիկյան մայրցամաքի շատ արդյունաբերություններ կտրվել են արտահանման հիմնական շուկաներից, և ամբողջ տարածաշրջանի տնային տնտեսությունները բախվել են դժվարին ընտրության, քանի որ կենսական ծախսերը կտրուկ աճում են»,- ասել է Բլինքենը։

ԱՄՆ պետքարտուղարը նախատեսում է նախագահել ՄԱԿ-ի երկու նիստ այս ամսվա վերջին՝ ցույց տալու, թե ինչպես են ուկրաինական պատերազմը և այլ հակամարտություններն ազդում սննդի առկայության և գների վրա:

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը երեքշաբթի կայացած ասուլիսում հայտարարել է, որ պետքարտուղար Բլինքենը մայիսի 18-ին կնախագահի ողջ աշխարհում պարենային անապահովության վերաբերյալ հանդիպումը՝ ներկա և ապագա հումանիտար կարիքները վերանայելու նպատակով:

ԱՄՆ-ն այս ամիս նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, իսկ մայիսի 19-ին Բլինքենը կնախագահի նիստը, որտեղ խորհրդի 15 անդամները կքննարկեն, թե ինչպես ապահովել, որ պարենային անապահովությունը «չառաջացնի նոր հակամարտություն և անկայունություն, հատկապես փխրուն պետություններում», հայտնել է Թոմաս-Գրինֆիլդը։

Տաթև Ֆռանգյան