Karevorinfo  Իրադարձություններ  238

Առավոտից բերման է ենթարկվել 24 ցուցարար

Առավոտից բերման է ենթարկվել 24 ցուցարար

Առավոտից բերման է ենթարկվել 24 ցուցարար
12:05 չորեքշաբթի, 04 մայիսի, 2022 թ.
Առավոտից բերման է ենթարկվել 24 ցուցարար

Այսօր վաղ առավոտից Երևանում իրականացվող անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 24 քաղաքացու։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։

Թեև ընդդիմությունը երեկ հայտարարել էր, որ այսօրվա անհնազանզության ակցիաները կսկսեն կեսօրից հետո, սակայն առավոտյան Երևանում փակվել էր Կիևյան կամուրջը՝ երթևեկությունը խոչընդոտում էին երկու բեռնատարներ։ Վարորդները ոստիկաններին հավաստիացնում էին, թե մեքենաները խափանվել են։ Ի վերջո, իրավապահների օգնությամբ կամուրջը մասամբ բացվեց, երթևեկությունը վերականգնվեց՝ մեքենաներից մեկը հաջողվեց հեռացնել ճանապարհի երթևեկելի մասից։

Նշենք, երեկ բացի Երևանից, ճանապարհներ են փակվել նաև մարզերում: Ժամը 18:00-ի դրությամբ, ըստ ոստիկանության, Երևան 209 քաղաքացի էր բերման ենթարկվել, Գեղարքունիքում` 10, Արարատում` 6, Արագածոտնում` 6,Արմավիրում` 4, Լոռիում` 2:

Ռոզա Վարդանյան