Karevorinfo  Իրադարձություններ  241

Twitter-ը կարող է վճարովի դառնալ որոշ օգտատերերի համար

12:50 չորեքշաբթի, 04 մայիսի, 2022 թ.
Twitter-ը կարող է վճարովի դառնալ որոշ օգտատերերի համար

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է Twitter սոցիալական ցանցն առանձին կազմակերպությունների և պետական կառույցների համար վճարովի դարձնելու մտադրության մասին։ Միաժամանակ, նա խոստացել է երբեք սովորական օգտատերերից վճար չվերցնել։ Այս մասին նա հայտնել է սոցցանցում գրառման միջոցով։

«Twitter-ը միշտ անվճար կլինի սովորական օգտատերերի համար, բայց հնարավոր է փոքր վճար կոմերցիոն կամ պետական օգտատերերի համար»,- գրել է նա։

Իլոն Մասկը Twitter-ը ձեռք է բերել 44 միլիարդ դոլարով։ Այնուհետև ձեռնարկատերը նշել է, որ այս սոցիալական ցանցը «թվային հրապարակ է, որտեղ քննարկվում են մարդկության ապագայի համար կենսական նշանակություն ունեցող հարցեր»։

ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի տվյալներով, եթե միլիարդատերը որոշի խզել պայմանագիրը, ապա նա պետք է 1 միլիարդ դոլար տուգանք վճարի Twitter-ին, եթե Twitter-ը նախաձեռնի պայմանագրի խզումը, Մասկը փոխհատուցում կստանա։ Գործարքի փակման վերջնաժամկետ է սահմանվել է 2022 թվականի հոկտեմբերի 24-ը:

Տաթև Ֆռանգյան