Karevorinfo  Իրադարձություններ  205

Կորոնավիրուսի բռնկման պատճառով Պեկինում փակվել են մետրոյի 44 կայարաններ

12:15 չորեքշաբթի, 04 մայիսի, 2022 թ.
Կորոնավիրուսի բռնկման պատճառով Պեկինում փակվել են մետրոյի 44 կայարաններ

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում այսօր փակվել են մետրոյի մի քանի տասնյակ կայարաններ և ավտոբուսային երթուղիներ՝ COVID-19-ի տարածումը կանխելու համար, գրում է Reuters-ը։  Տեղական իշխանությունները նման քայլի են գնացել, որպեսզի խուսափեն Շանհայի նման լոքդաունի գնալուց․ մեգապոլիսի միլիոնավոր բնակիչներ ավելի քան մեկ ամիս է՝ գտնվում են խիստ արգելափակման տակ։  Պեկինի քաղաքային իշխանությունները մայիսի 4-ին որոշել են դադարեցնել մետրոյի 44 կայարանների աշխատանքը՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով։

Ապրիլի 22-ից Չինաստանի մայրաքաղաքում հայտնաբերվել է COVID-19 վարակի առնվազն 453 դեպք։

Պեկինի մետրոն գործում է 1971 թվականից և օրական միջինը տեղափոխում է 12,4 միլիոն մարդ։ Ընդհանուր առմամբ Պեկինի մետրոն ներառում է 459 կայարան, գծերի ընդհանուր երկարությունը 783 կմ է։

Տաթև Ֆռանգյան