Karevorinfo  Իրադարձություններ  236

Ստամբուլում գնաճն արագանում է՝ հասնելով 80 տոկոսի

22:15 երեքշաբթի, 03 մայիսի, 2022 թ.
Ստամբուլում գնաճն արագանում է՝ հասնելով 80 տոկոսի

Թուրքիայի ամենամեծ քաղաքում՝ Ստամբուլում, ապրիլին գնաճն արագացել է՝ հասնելով մինչև 80 տոկոսի։ «Ահվալ»-ի փոխանցմամբ՝ տվյալները ներկայացրել է Ստամբուլի առևտրի պալատը։

Ստամբուլում աշխատողների սպառողական ծախսերի ինդեքսը, որը չափում է մանրածախ գների աճը քաղաքում, անցյալ ամիս ավելացել է՝ հասնելով տարեկան 79,97 տոկոսի՝ մարտի 63,25 տոկոսից հետո: Անցյալ տարվա ապրիլին գնաճը կազմել է 16,34 տոկոս։

Նշվում է, որ Ստամբուլում տիրող իրավիճակն ամբողջ երկրում գնաճի ցուցանիշն է, որն ապրիլին աճել է տարեկան 61,1 տոկոսով՝ վերջին երկու տասնամյակի ամենաբարձր ցուցանիշը։ Ստամբուլի առևտրի պալատի տվյալներով՝ տրանսպորտի գներն աճել են 118,44 տոկոսով, կենցաղային և հարակից ծախսերը՝ 93,12 տոկոսով, իսկ պարենային ապրանքների գները՝ 84,4 տոկոսով։ Ամսական կտրվածքով գներն աճել են 11,36 տոկոսով, իսկ ահա մեծածախ գներն աճել են տարեկան 73,21 տոկոսով՝ մարտի 65,59 տոկոսի հետ համեմատած։

Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ օրերս հայտարարել էր՝ ակնկալում է մայիսին գնաճի նվազում, որն արտացոլում է անցյալ շաբաթվա սկզբին Կենտրոնական բանկի կողմից արված մեկնաբանությունները։

Հիշեցնենք, որ թուրքական լիրայի շուրջ 44 տոկոսով արժեզրկումից հետո երկրում աննախադեպ գնաճ է։

Էմմա Չոբանյան