Karevorinfo  Իրադարձություններ  214

ՄԱԿ-ը հայտնել է, որ «Ազովստալի» տարածքից 101 խաղաղ բնակչի տարհանումը բարեհաջող է անցել

20:05 երեքշաբթի, 03 մայիսի, 2022 թ.
ՄԱԿ-ը հայտնել է, որ «Ազովստալի» տարածքից 101 խաղաղ բնակչի տարհանումը բարեհաջող է անցել

ՄԱԿ-ը հայտնում է, որ Մարիուպոլում «Ազովստալ» գործարանի տարածքում գտնվող խաղաղ բնակիչների տարհանումը բարեհաջող է անցել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ես հաստատում եմ, որ 101 խաղաղ բնակիչ հաջողությամբ տարհանվել է Մարիուպոլի «Ազովստալ» պողպատի գործարանից և այլ շրջաններից՝ ՄԱԿ-ի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից համակարգված անվտանգ անցման գործողության շրջանակում»,- ասվում է Ուկրաինայում ՄԱԿ-ի համակարգող Օսնաթ Լուբրանիի հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ 101 բնակիչ, այդ թվում՝ կանայք, տղամարդիկ, երեխաներ և ծերեր, կարողացել են լքել «Ազովստալի» տակ գտնվող թունելները և երկու ամիս անց ցերեկային լույս տեսնել։

Մարիուպոլի ծայրամասում գտնվող Մանգուշ գյուղում շարասյունին միացել է ևս 58 մարդ։ Երեքշաբթի 127 մարդ բարեհաջող հասել է Զապորոժիե, որտեղ ստանում է բժշկական և հոգեբանական օգնություն։

«Որոշ տարհանվածներ որոշել են չգնալ Զապորոժիե»,- ասել է ՄԱԿ-ի պաշտոնյան։

Էմմա Չոբանյան