Karevorinfo  Իրադարձություններ  266

Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպման մասին

19:00 երեքշաբթի, 03 մայիսի, 2022 թ.
Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպման մասին

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Վիեննայում այսօր տեղի ունեցած Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպման կապակցությամբ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։

«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները, համապատասխանաբար, դեսպան Սերդար Քըլըչը և Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր երրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։ Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են այս գործընթացի միջոցով իրենց երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը հասնելու հռչակված նպատակը։ Այս առումով, նրանք ունեցել են կոնկրետ տեսակետների անկեղծ և արդյունավետ փոխանակում և քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել՝ այս ուղղությամբ շոշափելի առաջընթացի համար։ Նրանք վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակել գործընթացն առանց նախապայմանների»,- ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ ավելի վաղ նման հայտարարություն էր տարածել ՀՀ ԱԳՆ-ն։

Հիշեցնենք՝ երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2022թ․ հունվարի 14-ին Մոսկվայում, երկրորդ հանդիպումը՝ փետրվարի 24-ին Վիեննայում։

Էմմա Չոբանյան