Karevorinfo  Իրադարձություններ  113

Իսրայելը Լավրովի հայտարարությունից հետո որոշել է մեծացնել Ուկրաինային հումանիտար և ռազմական օգնությունը

19:45 երեքշաբթի, 03 մայիսի, 2022 թ.
Իսրայելը Լավրովի հայտարարությունից հետո որոշել է մեծացնել Ուկրաինային հումանիտար և ռազմական օգնությունը

Իսրայելը որոշել է մեծացնել Ուկրաինային հումանիտար և ռազմական օգնությունը Ռուսաստանի հետ պատերազմում։ Պատճառներից մեկը, ըստ տեղական լրատվամիջոցների, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունն էր։ Այս մասին հայտնում է Censor.NET-ը՝ իսրայելական Haaretz պարբերականին հղումով։

Իսրայելը նշում է, որ օգնության ավելացումը «կարևոր քայլ» կլինի, թեև ոչ մի զենք, որը կարող է օգնել զինված ուժերին հարձակողական գործողություններ իրականացնելու հարցում, չի մատակարարվի։ Աջակցությունը չի ներառի հակաօդային պաշտպանության համակարգեր, ժամանակակից զենքեր և հարվածային համակարգեր։

Ըստ Haaretz-ի՝ Ուկրաինային մարդասիրական և ռազմական օգնությունն ավելացնելու որոշումը, հավանաբար, Կրեմլի հետ Իսրայելի հարաբերությունների սառեցման արդյունքն է:

Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հրեաներին անվանել է ամենամոլի հակասեմականները։ Իսրայելը հայտարարել է, որ ռուս պաշտոնյայի նման հայտարարությունները վրդովեցուցիչ են։

Մոսկվայում Իսրայելի դեսպան Միխայել Բրոդսկին նաև ասել է, որ ռուս պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, թե Իսրայելն աջակցում է Կիևում ենթադրյալ «նեոնացիստական ռեժիմին», ինչպես նաև նացիստների հետ անալոգիաների օգտագործումը վիրավորում է Հոլոքոստի զոհերի հիշատակը։

Տաթև Ֆռանգյան