Karevorinfo  Իրադարձություններ  172

Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայից 1 մլն սիրիացի փախստականների վերադարձնում է Իդլիբ

19:15 երեքշաբթի, 03 մայիսի, 2022 թ.
Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայից 1 մլն սիրիացի փախստականների վերադարձնում է Իդլիբ

Թուրքիան ծրագրեր է մշակում՝ մեկ միլիոն սիրիացի փախստականներին Սիրիայի հյուսիս վերադարձնելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Middle East Eye-ը։

Նա նշել է, որ ծրագրվում է բնակարաններ կառուցել և ծառայություններ մատուցել այն շրջաններում, որոնք գտնվում են Թուրքիայի կողմից աջակցվող ուժերի հսկողության տակ։ Էրդողանն այս հայտարարությունն արել է այսօրվա տեսաուղերձում, երբ Անկարան ապստամբների կողմից վերահսկվող Իդլիբում բնակվող սիրիացիներին տներ է մատակարարել:

Էրդողանը նաև ասել է, որ կես միլիոն սիրիացիներ են վերաբնակվել Թուրքիայի կողմից վերահսկվող Սիրիայի որոշ հատվածներում։

«Մենք հաստատում ենք մեր ռազմավարությունը՝ վերադարձ խրախուսման   նախագծերով։ Մենք նախագիծ ենք պատրաստում՝ իրականացնելու մեր մեկ միլիոն սիրիացի եղբայրների վերադարձը»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նշենք, որ Թուրքիայում ներկայում 3,7 սիրիացի փախստականներ և 1,7 մլն օտարերկրյա այլ քաղաքացիներ կան։ Երկրում խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամի  ֆոնին փախստականների նկատմամբ բացասական վերաբերմունքը Թուրքիայում աճում է։

Էմմա Չոբանյան