Karevorinfo  Իրադարձություններ  242

«Ազովստալ»-ի մոտ ակտիվ մարտերը վերսկսվել են

17:45 երեքշաբթի, 03 մայիսի, 2022 թ.
«Ազովստալ»-ի մոտ ակտիվ մարտերը վերսկսվել են

Ռուսական բանակը հարձակում է սկսել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի վրա: Տեղեկությունը հաստատել է Մարիուպոլի պարեկային ոստիկանության պետ Միխայիլ Վերշինինը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ հարձակում սկսելու մասին հայտնել էր ուկրաինացի ռազմական թղթակից Անդրեյ Ցապլիենկոն։

«Հենց հիմա փորձում են ներխուժել գործարանի տարածք: Լայնածավալ հրդեհ է բռնկվել, որի ծուխը տեսանելի է Մարիուպոլի գրեթե բոլոր շրջաններում»,- գրել էր Ցապլիենկոն՝ հավելելով, որ մինչ այդ ավիացիան մի քանի ժամ ռմբակոծել է «Ազովստալ»-ը։

Հարձակման մասին տեղեկությունը «Ուկրաինական պրավդա»-ին հաստատել է «Ազով» գնդի հրամանատարի տեղակալ Սվյատոսլավ Պալամարը։

«Ամբողջ գիշեր մեզ ռմբակոծում էին ավիացիոն ռումբերով, երկու կին է սպանվել՝ քաղաքացիական, իսկ այժմ գրոհում են «Ազովստալը»»,- ասել է նա։

ՌԴ ՊՆ-ն իր հերթին հայտարարել է, որ «ուկրաինացի զինվորականներն օգտվել են «Ազովստալ»-ում լռությունից և դիրքավորվել են կրակային դիրքերում»։

«Ռուսական բանակի և Դոնեցկի ժողովրդական հանրապետության ստորաբաժանումները, օգտագործելով հրետանի և ավիացիա, սկսում են ոչնչացնել այդ կրակային դիրքերը»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Տաթև Ֆռանգյան