Karevorinfo  Իրադարձություններ  167

Ռուսաստանն Ուկրաինայում ռազմական գործողությունների վերջնաժամկետ է սահմանել․ Ուկրաինայի հետախուզություն

16:10 երեքշաբթի, 03 մայիսի, 2022 թ.
Ռուսաստանն Ուկրաինայում ռազմական գործողությունների վերջնաժամկետ է սահմանել․ Ուկրաինայի հետախուզություն

Ռուսաստանը վերջնաժամկետ է սահմանել Ուկրաինայում, այսպես կոչված, «հատուկ գործողության» համար՝ մինչև սեպտեմբեր։ Առնվազն նման լուրեր են տարածվում ռուս զինվորականների շրջանում։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունը, գրում է Korrespondent-ը։

«Օկուպացիոն բանակի զինվորականների շրջանում տեղեկատվություն է տարածվում, որ, այսպես կոչված, «հատուկ ռազմական գործողության» վերջնաժամկետը սահմանվել է 2022 թվականի սեպտեմբերը»,- ասվում է զեկույցում։

Նշվում է, որ այլևս չարժե մայիսի 9-ին ջախջախիչ «հաղթանակի» սպասել։

Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանի Դաշնությունն արդեն լրջորեն պատրաստվում է Ուկրաինայի հարավային օկուպացված տարածքները Ղրիմի մեջ «ընդգրկելուն»։ Ըստ ուկրաինական հետախուզության՝ Ռոստովի մարզի մասնավոր ձեռնարկությունները պատվերներ են ստացել Մարիուպոլի օկուպացված վարչակազմերի համար կնիքների և դրոշմանիշերի արտադրության համար։ Նոր «ատրիբուտներ» ստացած հաստատությունների ցանկում ներառված են ուսումնական հաստատությունները, հիվանդանոցները, ոստիկանությունը, վարչական հիմնարկները։

Տաթև Ֆռանգյան